Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերի մասին, ասել է, թե «Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը»: Ավելին, նա այդ ամենը ներկայացնում է որպես անբեկանելի ճշմարտություն, այլև մատուցում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»:
Ամբողջ զավեշտը, սակայն, այն է, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարի ժամակաշրջանում, ինչի մասին խոսում է Արամ Սարգսյանը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը ոչ թե ռուսական, այլ... արևմտյան ընկերություն էր, իսկ ավելի կոնկրետ՝ գերմանական։ Իսկ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ «Ամուլսարի այդ ճանապարհները փակելուց» տարիներ անց: Ու թե ինչպես էր այդ պարագայում «արևմտյան կապիտալը» պայքարում «արևմտյանի» դեմ, մտածելու բան է:
Դժվար է ասել՝ ինչ է սա. հիշողության կորո՞ւստ, թե՞ ամեն ինչ հակառուսական պրիզմայով ներկայացնելու, ամեն ինչ «Արևմուտքի շահերի ներքո» տեղավորելու մոլուցք: Բայց որն էլ լինի, ամեն դեպքում փաստերի հետ կռիվ տալը հազիվ թե լավագույն ճանապարհն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



