20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանացի ուսանողը կորցրել է երկու ոտքերը՝ մենինգոկոկային սեպսիսը շփոթելով սովորական մրսածության հետ, հաղորդում է Mirror-ը:
Կետիա Մոպոնդան սկսել է ուսումը Լեսթերի Դե Մոնֆոր համալսարանում 2024 թվականի սեպտեմբերին։ Ընդամենը ութ օր անց նա հազ է ունեցել և չափազանց քնկոտություն է զգացել, բայց նա դա համարել է պարզապես վիրուս։
Հաջորդ օրը նրան անգիտակից վիճակում գտան իր ննջարանում։ Կետիային տեղափոխեցին Լեսթերի թագավորական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրա մոտ ախտորոշեցին բակտերիալ մենինգիտ, որը վերաճել էր սեպսիսի։
Նրա արյան մեջ թթվածնի մակարդակը իջավ մինչև 1%, ինչը հանգեցրեց կոմայի: Երկու շաբաթ անց զարգացավ նեկրոզային վարակ, որը պահանջեց մաշկի փոխպատվաստում: Դեկտեմբերին, հյուսվածքների մահվան պատճառով, անդամահատվեցին նրա բոլոր մատները և ծնկից ներքև գտնվող երկու ոտքերը: Բուժումը տևեց հինգ ամիս:
20-ամյա աղջիկն այժմ սովորում է պրոթեզներ օգտագործել և վերականգնողական կուրս է անցնում։ Նա այժմ կարող է ինքնուրույն քայլել և պլանավորում է վերսկսել վազքն ու մոդելային կարիերան։
«Ես սիրում էի ակտիվ լինել, և կրկին կանեմ դա։ Սկզբում մտածում էի մոդելային կարիերան թողնելու մասին, բայց չեմ ուզում։ Ես շատ նպատակասլաց եմ և պլանավորում եմ հաղթահարել հաշմանդամության հետ կապված բոլոր խոչընդոտները», - ասաց Կետիան։
Հետևեք մեզ՝ այստեղ



