Գիտնականներ. Հսկայական սեւ խոռոչը «կլանել» է գալակտիկան
LIFENews.am-ը գրում է.
Յեյլի համալսարանի գիտնականները «Science» ամսագրում տեղեկացրել են ռեկորդային զանգված ունեցող սեւ խոռոչի բացահայտման մասին: Երկնային մարմինը 7 մլրդ անգամ ավելի մեծ է արեգակնային համակարգից եւ գտնվում է CID-947 գալակտիկայի կենտրոնում:
Սեւ խոռոչի տարիքը հավասար է Տիեզերքի տարիքին: Այս բացահայտումն արվել է Chandra եւ XMM-Newton աստղադիտակներից արված դիտարկումների ընթացքում:
Աստղագետները հետեւել են հեռավոր գալակտիկաների, որոնք տարիքը 1-2 մլրդ տարեկան է՝ Մեծ Պայթյունից սկսած: Այդ ժամանակ էլ հսկայական սեւ խոռոչը գրավել է նրանց ուշադրությունը: Նոր բացահայտված հսկան CID-947 գալակտիկայից 8 ավելի պակաս է կշռում, ինչը գիտնականներին հիմք է տալիս ենթադրել, որ սեւ խոռոչն աճել է ավելի արագ, քան այն գալակտիկան, որում նա գտնվել է:
Ըստ VistaNews.ru-ի, նոր սեւ խոռոչի բացահայտումը նշանակում է, որ Տիեզերքի եւ գալակտիկաների ձեւավորման հարցում սեւ խոռոչների դերի մասին գիտնականները պատկերացումները պետք է արմատապես փոխվեն: Քանի որ գալակտիկաների հեռավոր անկյուններից լույսը Երկիր մի քանի միլիոն տարի ուշացումով է հասնում, երկնային օբյեկտների այդպիսի ուսումնասիրությունը կարելի է համարել անցյալի ուսումնասիրություն:



