Վիլնյուսի փողոցում ամբողջությամբ այրվել է մեքենայի բեռնախցիկը. կա տուժած
SOCIETYՓետրվարի 15-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից պայթյունի ձայն է լսվել, ներսում ավտոմեքենա է այրվում և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ավտոտնակում գտնվող «Մերսեդես-Բենց E320» մակնիշի 30 ՏՕ 023 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել՝ 18.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



