Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին:
Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է։ Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X հարթակի աուդիո ձևաչափն է՝ X Spaces-ը, որտեղ նրա ստեղծած «The Roundtable»-ը ամենամեծ և ամենաակտիվ աուդիո շոուն է։ Նրա եթերները մշտապես ապահովում են միլիոնավոր ունկնդրումներ՝ անգամ գերազանցելով ավանդական հեռուստատեսային մեգանախագծերի վարկանիշները։
Ի դեպ, Մարիո Նաուֆալի եթերներին հաճախ է միանում և գրառումները մեկնաբանում Իլոն Մասկը: Թեև Նաուֆալը դասական իմաստով լրագրող չէ, իր լսարանի ահռելի մեծության պատճառով նրա եթերներին հյուրընկալվում են աշխարհում շատ ազդեցիկ դեմքեր՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր, նաև՝ երկրների ղեկավարներ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



