ԱՄԷ-ն կարգադրել է փակել Դուբայում իրանական պետական հիվանդանոցը. AFP
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄԷ-ն կարգադրել է փակել Դուբայում իրանական պետական հիվանդանոցը, AFP գործակալությանը տեղեկացրել են այդ հաստատության երեք աշխատակիցներ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց ի վեր Թեհրանը հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ալիք է արձակել Պարսից ծոցի երկրների դեմ՝ միայն ԱՄԷ-ի դեմ իրականացնելով ավելի քան 2 000 գրոհ։
Հարվածները լարվածություն են առաջացրել երկրների միջեւ հարաբերություններում, ինչն Աբու Դաբիին ստիպել է հետ կանչել իր դեսպանին Իրանում եւ փակել դիվանագիտական առաքելությունը։
Իրանի հետ կապված կազմակերպությունները, այդ թվում՝ դպրոցները, փակվել են, չնայած երկարատեւ տնտեսական եւ սոցիալական կապերին։ «Կառավարությունը մեզ բոլորիս խնդրել է հեռանալ»,- AFP-ին ասել է հիվանդանոցի աշխատակիցը։
«Հիվանդանոցի ղեկավարությունը մեզ ասել է, որ դա Իրանի կողմից ԱՄԷ-ի դեմ հարձակումների պատճառով է»,- ավելացրել է նա։
Իրանական հիվանդանոցը, որտեղ աշխատում է ավելի քան 700 մարդ, ղեկավարվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության կողմից։
Այն ԱՄԷ ամենահին բժշկական հաստատություններից մեկն է։ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ «իրանյան ռեժիմի եւ ԻՀՊԿ-ի հետ անմիջականորեն կապված որոշ հաստատություններ կփակվեն թիրախային միջոցառումների շրջանակում», այն բանից հետո, երբ պարզվի, որ դրանք խախտում են ԱՄԷ օրենքները։
«Այս միջոցառումները կրում են վարչական բնույթ եւ կիրականացվեն կարգավորված ձեւով՝ հիմնական ծառայությունների անխափան գործունեությունն ապահովելու համար»,- ավելացրել են նրանք։
Հետևեք մեզ՝ այստեղ



