Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: Այս մասին գրում է Արմսպորտը։
26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին մայրաքաղաք Երևանում՝ Tashir Arena-ում կայացած Hype FC մրցաշարում:
Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:
Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։
Հետևեք մեզ՝ այստեղ



