Yerevan, 24.July.2026,
00
:
00
BREAKING


«Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախից եմ։ Առաջին պատերազմի ժամանակ տեղահանվեցինք և հաստատվեցինք Հայաստանում։ Եղբայրներս պատերազմի մեջ էին այդ ժամանակ։ Յոթ երեխա ենք՝ չորս տղա և երեք աղջիկ։ Հայրիկս վաղ էր մահացել, և մայրիկս միայնակ մեծացրեց մեզ։ Մնացի Հայաստանում, ընտանիք կազմեցի, ամուսինս նույնպես Արցախից էր տեղահանված»։ Այսպես ենք սկսում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Արմանի մասին զրույցը նրա մայրիկի՝ տիկին Ելիզավետայի հետ։

«Փոքր տարիքից շատ զուսպ էր, խիստ: Փոքր էր, բայց կարծես արդեն շատ բան հասկանար։ Երբեք չէր ներգրավվի վեճերի ու կռիվների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ելիզավետան՝ Արմանի մայրիկը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ Արմանը գերազանց առաջադիմություն է ունեցել. «Շատ ընդունակ աշակերտ էր, իրեն ամեն ինչ շատ հեշտ էր տրվում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվում է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ։ «Արցախն իրեն կանչում էր, ամեն տարի ամռանը գնում էինք Արցախ, մեր բոլոր հարազատներն այնտեղ էին։ Վարժարանում առաջին ժողովն էր, հրավիրել էին ծնողներին։ Իր դասղեկին առաջին օրը շնորհակալություն հայտնեցի հոգատարության համար, որովհետև ամեն դեպքում տղաս հեռու էր տանից, ամեն շաբաթ-կիրակի հնարավորություն չուներ տուն գնալու մյուս երեխաների նման, իսկ դասղեկն ինձ շնորհակալություն հայտնեց, որ նման զավակ ունենք։ Հենց առաջին տարում վարժարանը Արմանիս դպրոց շնորհակալական նամակ ուղարկեց։ Սեպտեմբերի 1-ին Մասիսի թիվ 2 դպրոցում՝ ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների և ծնողների ներկայությամբ, կարդացին Իվանյանի անվան վարժարանի հրամանատարի՝ Արմանի ծնողներին և դպրոցին ուղղված շնորհակալագիրը։ Վարժարանում Արմանս դիպուկահարի մասնագիտացումն էր ձեռք բերել»։

Վարժարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվում է «Հայբուսակ» համալսարան։ «Ընտրել էր ստոմատոլոգիայի բաժինը։ Շատ լավ էր սովորում։ Սովորելուն զուգահեռ սկսեց աշխատել, որ օգնի մեզ հոգալ նաև տան հոգսերը։ Բնականաբար, հոգնում էր։ Մեկ օր ասաց. «Մա՛մ, եթե ուզում եմ լավ բժիշկ դառնալ, պետք է միայն սովորեմ։ Կա՛մ պետք է լավ մասնագետ լինեմ, կա՛մ չզբաղվեմ այդ մասնագիտությամբ»։ «Հայբուսակում» ուսումը կիսատ թողեց և ընդունվեց Մաշտոցի անվան համալսարանի «Հաշվարկ և աուդիտ» բաժին։ Կատարելագործեց իր հմտությունները որպես հաշվապահ, կուրսերի մասնակցեց, վկայական ստացավ և ընթացքում նաև որպես հաշվապահ աշխատում էր առևտրի կենտրոններից մեկում»։

Արմանը բանակում չի ծառայել հարթաթաթության՝ ոսկրային դեֆորմացիայի պատճառով։ «Երեք տարի տղայիս անընդհատ ստուգումների էին կանչում, զորակոչումը հետաձգում։ Նա էլ այդ ընթացքում արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Ի վերջո, ազատեցին զինվորական ծառայությունից։ Այդ ընթացքում Արմանս նշանադրվեց, հետո ամուսնացավ։ 2020 թվականի մարտի 13-ին ծնվեց Արմանիս որդին»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Արմանի կյանքի ընթացքը։ «Սեպտեմբերի 29-ին Արցախից քույրս եկավ Հայաստան։ Արմանս գնաց, նրան բերեց տուն։ Մանկավարժ եմ, դպրոցից նոր տուն էի եկել։ Զանգեց. «Մա՛մ, մեքենան թողել եմ բենզալցակայանում։ Մարդ ուղարկի՛ր, թող գա մեքենայի հետևից։ Գնում եմ»։ Իրեն երբեք չեմ ասել՝ մի գնա, ասել եմ՝ սպասիր, երբ քեզ կկանչեն, կգնաս։ Սեպտեմբերի 30-ին մեկնեց ռազմաճակատ։ Իրեն խնդրեցի՝ գոնե գնա Մարտակերտ, մերոնք այնտեղ են։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Արմանս ինձ գրեց. «Մա՛մ ջան, հանգիստ եղի, ես լավ եմ, իմացի՝ ես քեզ շատ-շատ եմ սիրում»։ Ցերեկը հաղորդագրություն ստացա. «Մա՛մ, ինձ հետ ինչ էլ լինի, հիշի՝ գլուխդ բարձր ես քայլում, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա։ Սիրում եմ ձեզ ու խնդրում եմ՝ ինձ կներես ամեն ինչի համար։ Սաղ մնամ, զանգ կտամ»։ Իրեն գրեցի՝ պարտավոր ես սաղ մնալ, թե չէ քեզ չեմ ների։ Մեկուկես օր իրենից լուր չեմ ունեցել, բայց անհանգիստ չէի։ Կարողացա կապվել Արմանիս հետ, իմացա, որ ոտքից վիրավորվել է։ Հոկտեմբերի 6-ին զանգահարեց, պարզվեց, որ Գորիսի հոսպիտալում է։ Խնդրեց, որ իր անձնագրի պատճենն ուղարկեմ։ Ուղարկեցի, իսկ հաջորդ օրը տղաս տուն եկավ։ Ասաց, որ հաջորդ օրը նորից գնալու է։

Հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը չորսին, ամուսինս տարավ նրան ճանապարհելու։ Հետո իմացանք, որ նա սկզբում եղել է Ջրականում՝ ամենաթեժ կետում։ Ինձ հաղորդագրություն գրելու օրը մի քանի հարյուր հոգանոց ջոկատից մի քանի հոգի է ողջ մնացել։ Կարճ հեռավորության վրա «մոջահեդի» հետ են կռիվ տվել։ Այդ օրը մի քանի տղաներ մի կերպ են փրկվել։ Նա վիրավոր վիճակում բուժկետից գնացել է Վարանդա, այնտեղից՝ Գորիս»։ Հոկտեմբերի 8-ին Գորիսում Արմանը ծանոթանում է մի ջոկատի տղաների հետ, և նրանց հետ մեկնում Արցախ։ Ստացել է դիպուկահարի զենքը և ճանապարհ ընկել մարտի դաշտ՝ դիրքեր։ Հոկտեմբերի 17-ին Արմանը կրկին տուն է գալիս։ «Քահանան իրեն օրհնած խաչ էր տվել, խաչը հանում է, գցում տղայի վզին։ Կինն ասում է՝ Արման, ո՞ւր ես գնում, ո՞ւմ ես մեզ թողնում։ «Գնում եմ, որ ժամանակը չգա, ու իմ տղան գնա»։ Այդ օրը տանն էր, տղաների հետ էր խոսում։ Ասում էին՝ Արման, մեզ էլ հետդ տար։ «Տղե՛րք, դուք այս պատերազմը չեք տեսել, ես էլ չէի տեսել։ Գնացի, տեսա, ձեզ չեմ կարող ինձ հետ տանել»։ Այդ օրն առաջին անգամ վախը մտավ սիրտս»։

Հոկտեմբերի 19-ին Արմանը կրկին վերադառնում է մարտի դաշտ։ Մայրիկը տանից ճանապարհում է որդուն։ «Ինձ ասաց. «Մա՛մ, հանկարծ չլացես, եթե լացես, ես կզգամ, ու ձեռքերս կդողան, իսկ դա հավասարազոր է մահվան»։ Տղաները գնում են Գորիս։ Զորամասում ստանում են զենքերը, Արմանին դիպուկահարի զենքի փոխարեն տալիս են սովորական զենք։ Ինձ հետ խոսելիս ասաց. «Մա՛մ, «խաղալիքները» ստացել ենք, գնում ենք»։ Հոկտեմբերի 20-ին դպրոցում էի, ամուսինս զանգահարեց ինձ՝ շուտ արի, Արմանը վիրավոր է։ Կարծում էի, թե նա հոսպիտալում է, բայց վիրավորված վիճակում մարտադաշտում էր։ Տասնմեկին չորս րոպե պակաս Արմանս զանգահարում է հայրիկին՝ դաշտում եմ, վիրավոր, մենակ։ Զանգահարեցի իրեն, հարցրեցի, թե որտեղ է։ Արմանիս բառերով ասեմ. «Խնձորեսկի կալցեվոյից դեպի Լաչին չհասած, մի հատ պիկապ կա, դրանից 20 մետր հեռու եմ»։ Դանդաղ էր խոսում, բայց ձայնը չէր դողում։ Հարցրել եմ՝ Արմա՛ն ջան, որտե՞ղդ է վիրավոր։ «Ուսս, վիզս, կողերս»։ Զանգն անջատվեց, չէի կարողանում իր հետ կապվել։ Ի վերջո, պատասխանեց։ Հարցնում էի՝ ում զանգահարեմ, որ գան քեզ օգնության։ Ինչ-որ բաներ էր ասում, բայց չէի կարողանում ընկալել։ Դրանից հետո չէի կարողանում երեխուս հետ կապվել։ Գնացի Մասիսի եկեղեցի։ Դուրս գալուց Արմանս զանգեց։ Այդ ժամանակ ասաց. «Արդեն հինգ մետր եմ հեռու, փոսի մեջ»։ Ամեն հնարավոր տեղ զանգահարել էինք, որ իրեն օգնության հասնեն։ Արմանիս ասացի՝ դու ուժեղ ես, դիմացիր, գալիս են քեզ օգնության։ Այդ պահին գմփոց լսվեց: Դրանից հետո երեխուս ձայնը չեմ լսել»։ Հաջորդ օրն արդեն Արմանի զոհվելու բոթն է ստանում ընտանիքը։

Արմանն անմահացել է հոկտեմբերի 20-ին։ Գնացել էր վիրավորների հետևից, բայց տղաներին թշնամին է «դիմավորել»։ «Ծանր վիրավորում է ստացել։ Երկու տղաներին ասել է. «Տղե՛րք, ինձ թողեք, դուք գնացեք։ Ինչքան կարողանամ, կպահեմ»»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ապրեցրեց իմ աղջիկը։ Նա մոռացավ իր մասին և ապրեցրեց մեզ։ Միշտ ասել եմ՝ Արմանս իմ արևն է, Թամարաս՝ իմ լուսինը։ Այսօր իմ լուսինն արևի նման ուզում է շողալ, որ ես ապրեմ։ Ինձ ապրեցրել է նաև Արմանիս ապրեցնելու միտքը։ Պետք է Արմանիս մասին պատմեմ, որ որդիս ապրի։ Չեմ համակերպվում Արցախը տալու, մեր զոհերի հիշատակի հետ այսպես վարվելու ու հայրենիքը կորցնելու մտքի հետ։ Պատերազմից հետո Արցախ գնացինք, այնտեղից մի պարկ հող եմ բերել, այդ հողը Արմանիս ծաղկանոցում է։ Ամեն տարի առաջին նարգիզներն այդտեղ են ծաղկում։ Այդ հողում անասելի ուժ կա։ Իմ երեխան գերադասեց այդ հողն իր ընտանիքից, իր ծնողներից։ Իմ ցավը հիմա կրկնակի է, քառակի՝ և՛ հայրենիք եմ կորցրել, և՛ իմ զավակին»։

Հ. Գ. - Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Մասիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes