Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։ Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի պատճառների վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ին հայտնեց, որ այս պահին հստակ եզրակացություն չկա։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ընթանում է նախաքննական գործընթաց։
«Պատճառը դեռ չենք կարող ասել․ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է նախաքննական գործընթաց։ Այս պահին փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,- նշեց Ծատրյանը։
Ալիտա Եղիազարյան
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



