Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Կենսաթոշակային տարիքը կբարձրացնե՞ն, կառավարությունը նոր նախագիծ է պատրաստել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այնքան էլ շատ ժամանակ չանցավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից թոշակառուների, թոշակի տարիքի վերաբերյալ բավականին վտանգավոր ու մտահոգիչ հայտարարություններ անելուց ու տնտեսագետների՝ իշխանությունների կողմից թոշակի տարիքը բարձրացնելու մասին նախազգուշացումներից հետո, և ահա կառավարությունն արդեն անցել է այդ ուղղությամբ գործուն քայլերի։

Պարզվում է՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հանրային քննարկման է դրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց՝ նրանց վճարած աշխատավարձի եկամտահարկի փոխհատուցման միջոցով։

Ակնհայտ է, որ նախագծով փորձ է արվում շահագրգռել գործատուներին, տնտեսվարողներին հաստիքներ տրամադրել ու աշխատանքի ընդունել ինչպես 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, այնպես էլ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց, այսինքն՝ թոշակառուներին։ Ինչ խոսք, կառավարության նախաձեռնությունը ողջունելի է՝ հաշվի առնելով Հայաստանում թե՛ նպաստառու հաշմանդամություն ունեցողների, թե՛ թոշակառուների մի հոծ բանակի ստացած նվազ թոշակները, որոնք չեն բավարարում այդ մարդկանց արժանապատիվ կյանքի համար։ Բայց կառավարության մեծահոգությունն այս դեպքում մտորելու տեղիք է տալիս, եթե նախաձեռնությունը դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների խորապատկերում։ 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում Փաշինյանը հանկարծ հիշեց, որ Հայաստանում քաղաքացիները 63 տարեկանից են թոշակի անցնում ու սկսեց հանդիմանել այդ մարդկանց, թե դա թոշակի գնալու ի՞նչ տարիք է, փոխանակ բիզնես դնեն, աշխատեն, հարկեր մուծեն, թոշակի են շտապում։ 

«Մեզ մոտ ընկալում կա, որ 63-ը թոշակի տարիք է, այո, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք, իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ տարվել է այդ գաղափարով։ «Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառու 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է։ 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսվում է, և մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք։ 63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ որ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա և՛ իր համար է պրոբլեմ, և՛ իր ընտանիքի մնացած հատվածի համար»։ 

Փաշինյանի արած դիտարկումներում վտանգավոր է 63 տարեկան մարդու համար լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելու գաղափարը, իսկ դա նշանակում է, որ այդ տարիքում ևս մարդը չպետք է կախվածություն ունենա պետական բյուջեից վճարվող թոշակից ու ինքը որոշի իր ապրուստի, վաստակի տեսակն ու չափը։ Իսկ ինչի՞ մասին է նշյալ նախագիծը, եթե ոչ թոշակառուներին թոշակի կախվածությունից ազատելու և դեպի աշխատաշուկա ճանապարհելու։ Դրանից հետո ԱԺ ամբիոնի մոտ Փաշինյանի հերթական ելույթը լինելու է այն մասին, որ աշխատող 63 և բարձր տարիքի քաղաքացիներին թոշակ տալու անհրաժեշտություն չկա, նրանք կարողանում են աշխատելով ապահովել իրենց, իրենց ընտանիքի բարակեցությունը։

Թե ո՞ր տարիքը այս իշխանությունները կսահմանեն որպես թոշակի անցնելու շեմ, չենք կարող կանխատեսել, թեև Փաշինյանը նաև 70-ն է համարում բիզնես սկսելու տարիք։ Բայց որ իշխանությունները շահագրգռված են Հայաստանում կրճատել թոշակառուների թիվը, իրենք բազմիցս են ապացուցել թե կատարած հայտարարություններով, թե նախաձեռնություններով։

Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանից հետո ավելի ուշ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, թե թոշակառուները Հայաստանում երկար են ապրում, ինչի պատճառով էլ մոտ ապագայում հնարավոր է աշխատող քաղաքացիների և թոշակառուների թիվը ոչ միայն հավասարվի, այլ նաև թոշակառուները թվով գերազանցեն աշխատողներին։ Քանի որ աշխատողների հարկերի հաշվին են Հայաստանում վճարվում սոցիալական գումարները, ապա այդպիսի պայմաններում պետությունն այլևս ի վիճակի չի լինի թոշակ վճարել։ Այս պահին թոշակառուների թիվը ձգտում է 700 հազարի, իսկ գրանցված աշխատողների թիվը մոտ 800 հազար է։ Տնտեսական հաշվարկներով՝ թոշակային հատկացումների համար թոշակառուների և աշխատողների թվի հարաբերակցությունը պետք է գոնե բաշխվի մեկ երրորդի չափով՝ յուրաքանչյուր թոշակառուի դիմաց երեք աշխատող։ 

Հաշվի առնելով մասնավորապես երիտասարդ, աշխատունակ տարիքի մասնագետների արտագաղթը երկրից, ծնելիության կտրուկ նվազումը վերջին մեկ-երկու տասնամյակում և այն հանգամանքը, որ արդեն թոշակի տարիքի է անցնում խորհրդային միության ժամանակահատվածում ծնված սերունդը (երբ ծնելիության մակարդակը բավականին բարձր էր, ուստի այդ տարիքի քաղաքացիների թիվը բավականին մեծ է)՝ Արսեն Թորոսյանի կանխատեսած ապագան շատ արագ կարող է գալ՝ փաստի առաջ կանգնեցնելով ՀՀ կառավարությանը։ Բնականաբար, նրանք որքան էլ ցանկանան, չեն կարող ֆիզիկապես նվազեցնել թոշակառուների թիվը, հետևաբար դա պետք է անեն օրենսդրական նախաձեռնություններով։ 

Մանավանդ նախընտրական շրջանում թոշակները մինչև 10 հազար դրամով հետվճարային համակարգով և ևս 10-12 հազար դրամով ավելացնելուց հետո թոշակներին հատկացվող մասնաբաժինը բավականին մեծ բեռ է դարձել բյուջեի համար։ Միայն թոշակի վերջին բարձրացման նպատակով բյուջեից մոտ 80 միլիարդ լրացուցիչ գումար պետք է փոխանցվի, իսկ հետվճարով թոշակների ավելացման համար բյուջեից 14 մլրդ դրամ է վճարվում, այնինչ արդեն իսկ բյուջեով 536 մլն դրամ դեֆիցիտ է նախատեսվում 2026 թվականին, իսկ պետական պարտքը շուտով կհասնի 15 մլրդ դոլարի։ Նման ֆինանսական սուղ պայմաններում, պարզ է, որ կառավարությունը պետք է փորձի կրճատել թոշակային հատկացումները թոշակառուների բանակը կրճատելու հաշվին։ 

Հիմա վերադառնանք քննարկվող նախագծին, որով նախատեսվում է գործատուին տրամադրել աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը, և աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամը։

Աշխատանքի ընդունված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում գործատուին կտրամադրվի նաև միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով։ Այսպիսով, գործատուն մեկ աշխատողի համար 6 ամսվա հաշվարկով կարող է ստանալ 300 հազար դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ ընդհանուր մինչև 400 հազար դրամ աջակցություն։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Առաջարկվում է ծրագիրը 2026 թվականին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար, որի դեպքում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի գրեթե 80 միլիոն դրամ գումար։

Փաստորեն 200 շահառուի համար պետությունը միայն նրա աշխատելու առաջին տարում նախատեսում է ծախսել ընդամենը 80 միլիոն դրամ, այնինչ  այդ քաղաքացիների շարունակական թոշակը վճարելու դեպքում մինչև նրանց կյանքի ավարտը բյուջետային հատկացումներն անհամեմատ ավելի շատ են (սովորաբար նման ծրագրերի տևողությունը 1 տարի է, այսինքն՝ այդ 80 մլն դրամով ծրագիրը կսահմանափակվի, բայց թոշակի շեմը կմնա բարձրացված)։ Իսկ այդ մարդկանց պարտադրված աշխատանքի ուղարկելու դեպքում ոչ միայն պետությունը թոշակ չի վճարի, այլ նաև բյուջեն կհամալրի նրանց վճարած հարկերի հաշվին։ Իսկ կա՞ որևէ մեկը, որը կարծում է, թե Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և թոշակ վճարել այդ 200 հազար շահառուներին և նրանց աշխատանքի տեղավորելու համար գործատուներին գումար շռայլել։ 

Թագուհի Ասլանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution