Մասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երկու դեպք, երկուսն էլ՝ ալկոհոլային խմիչքի արտադրության հետ կապված։
Մարտի 5-ին Մասիսի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա մեկնեցին Նոր Կյուրին գյուղ։ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեցին մեծ քանակի տակառներ ու շշեր՝ լցված սպիրտային նյութով, ինչպես նաև թորման տարատեսակ սարքեր։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է և արդեն մեկ տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։
Նման տեղեկություն էլ Մասիսի համայնքային ոստիկանները իրացրել են մարտի 19-ին։ Այնթապ գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել են թորման և ալկոհոլային խմիչք պատրաստելու սարքեր։ Տանտերը ընդունել է, որ պատրաստել և տարբեր անձանց իրացրել է օղի։
Երկու դեպքով էլ Մասիսի քննչական բաժնում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



