«Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երեխաներս ինձ ոտքի կանգնեցրեցին: Երբ հայտնաբերեցին իմ հիվանդությունը, ես բոլորովին ուրիշ առիթով էի գնացել բժշկի: Գնացել էի թոքերս ստուգելու: Հազում էի, արյուն էր գալիս, ինձ թվում էր՝ ձայնալարերս էր: Բժիշկները երբ հետազոտություն արեցին, իրենց ռեակցիայից հասկացա, որ մի բան այն չէ:
Երբ դանակը հասել էր ոսկորին, ասացին, թե ինչ է, երեխաներս էին կողքս, ընկերներս, որոնք ստեղծում էին այն միջավայրը, որ ես ինձ լավ էի զգում: Երբեք այդ միտքը չի եղել, որ սա վերջն է, գնում եմ, հրաժեշտ տամ և այլն: Միշտ հավատը կար, ես գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն ինչ շատ հանգիստ է անցել: Ես գնալով ավելի վատ էի ինձ զգում, գամված էի անկողնում, բայց հավատը, որ լավ է լինելու, որ պետք է լսել բժիշկներին, ինչ ասում են, պետք է անել: Ով հանդիպել է այդ հիվանդությանը, խորհուրդ կտամ չընկճվել: Դա շատ ծանր է, բայց պետք է չընկճվես, հավատաս, նայես երեխաներիդ աչքերին: Դա քեզ կլավացնի կրկնակի անգամ շատ, քան երբ չնայես նրանց աչքերին: Նայի՛ր կնոջդ, ընկերներիդ աչքերին: Ոչ ոքի աչքերում ցավ չեմ զգացել, երբ մտել են ինձ մոտ: Հավատով էին գալիս»,- Tete A Tete-ի եթերում՝ խոսելով իր առոջական խնդիրների մասին, պատմել է Հրանտ Թոխատյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



