Բազմազավակ հայրը փորձել է այրել կնոջը և հինգ երեխաներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոմսկի մարզում 38-ամյա բազմազավակ հայրը հրդեհել է տունը, որտեղ գտնվում էին իր կինը և հինգ երեխաները: Դեպքը տեղի է ունեցել Բեռլինկա գյուղում:
Կնոջ հետ վիճաբանությունից հետո ընտանիքի գլուխը հրկիզել է իր տան դուռը։ Հանցագործության պահին նա հարբած է եղել։
«Հանկարծակի թշնամանքի պատճառով կասկածյալը որոշել է սպանել կնոջը և նրանց հինգ երեխաներին, որոնցից չորսը անչափահասներ էին 8-ից 17 տարեկան», - հայտնել է տարածաշրջանային քննչական կոմիտեն։
Տղամարդը պատշգամբում գտել է դյուրավառ նյութ, դրել այն դռան տակ, որը տնից դուրս գալու միակ ելքն էր, և այրել այն։ Այնուհետև նա հեռացել է դեպքի վայրից։
Կինը ժամանակին նկատել է կրակը և կարողացել է մարել այն։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու համար։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



