Պակիստանն Իրանին փոխանցել է ԱՄՆ առաջարկը, Թուրքիան նույնպես կարող է հյուրընկալել բանակցությունները․ Reuters
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանը և Թուրքիան դիտարկվում են որպես Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման բանակցությունների վայր, հաղորդ է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրի։
Պակիստանը Միացյալ Նահանգների առաջարկն է ներկայացրել Իրանին, Պակիստանը կամ Թուրքիան կարող են լինել Պարսից ծոցում պատերազմի լարվածության թուլացման վերաբերյալ քննարկումների վայր, Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Թեհրանը կարող է քննարկել դիվանագիտական առաջարկները, չնայած հրապարակավ պնդել է, որ բանակցություններ չեն ընթանում, և որ ինքը որևէ գործարք չի կնքի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
Իրանական աղբյուրը չի բացահայտել Պակիստանի կողմից փոխանցված առաջարկի մանրամասները, կամ թե արդյոք այն նույնն է, ինչ ԱՄՆ 15 կետանոց շրջանակը, որը նախկինում հաղորդել էին լրատվամիջոցները, այդ թվում՝ Reuters-ը:
Աղբյուրը նշել է, որ Թուրքիան նույնպես «օգնել է ավարտել պատերազմը, և որպես նման բանակցությունների վայր դիտարկվում է կա՛մ Թուրքիան, կա՛մ Պակիստանը»:
Հետևեք մեզ՝ այստեղ



