Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, 15-ամյա Ռոնալդու կրտսերն արդեն հասցրել է մասնակցել «Ռեալի» մինչև 16 տարեկանների թիմի մարզմանը։
Ներկայումս պատանի ֆուտբոլիստն իր ելույթներն անցկացնում է «Ալ-Նասրի» պատանեկան կազմում։
Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։
Նա նաև ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։
Պորտուգալացի աստղը սաուդյան «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերին։
Մինչ այդ նա պաշտպանել է պորտուգալական «Սպորտինգի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և իտալական «Յուվենտուսի» գույները։
Հետևեք մեզ՝ այստեղ



