Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը 2025 թվականին մոտեցել է 250 մլն դոլարի։
Հայաստանի ՏՏ շուկայի ընդհանուր ծավալը 2023 թվականին գնահատվել է մոտ 2.2 մլրդ դոլար, Երևանում կայացած վեբինարի ընթացքում հիշեցրել է Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Օրդինը։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2027 թվականը շուկայի ծավալը կաճի ավելի քան 40%-ով և կհասնի 3.1 մլրդ դոլարի։
Հայաստանում ռուսական ՏՏ լուծումների պահանջարկը մեծապես կապված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հետ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և աշխատաշուկայի ոլորտներում սահմանանց թվային ծառայություններին, նշել է Օրդինը։
Հետևեք մեզ՝ այստեղ



