Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը

POLITICS

Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդարանում ՀՀ վարչապետի աթոռը զավթած, սահմանադրական կարգը տապալած, սեփական ժողովրդին ռմբահարած և քաղաքական, հոգևոր-բարոյական բռնաճնշումների ենթարկած, հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենազրկման, էթնիկ զտման, Բաքվի բանտերում մեր եղբայրների տառապանքի պատճառ հանցագործությանը հանցակից անձը անդրադարձել է նաև ինձ՝ Բագրատ արք. Գալստանյանիս և Հայ Եկեղեցուն ընդհանրապես` լոկ իրեն հատուկ ստախոսությամբ և խաբեությամբ:

Այս գրությամբ իրեն չեմ անդրադառնալու, քանի որ իր հետ ամեն ինչ առավել քան պարզ է:

Խոսքս ուղղված է Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներիդ, որ հոտնկայս ծափահարում էիք ստին ու կեղծիքին: Անկեղծ ասած` տարիները և իրադարձությունները փաստել են ձեր երկակի չափանիշների մասին, թե ինչպես ձեր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխած կարող եք ոտնահարել մարդկային իրավունքը` անհատական և ազգային, բարոյականությունը, արդարությունը և ճշմարտությունը` ձեր գերակա շահերով առաջնորդված, և միևնույն ժամանակ, ամենաբարձրը աղաղակելով այդ ամենի մասին:

Այս ամենով հանդերձ, անդրադառնամ ելույթին` որպես երևույթ: Թերևս, համաշխարհային պատմության և քաղաքակրթության եզակի կամ աննախադեպ դեպքն է, երբ երկրի ղեկավարը միջազգային նման բարձր ամբիոնից բողոքում կամ, ավելի ճիշտ, բամբասում է իր ընդդիմախոսներից և իր հայացքները չկիսողներից:

Հակառակը տեսել ենք, որ այդ դերակատարությունը ստանձնել են օրվա իշխանության ընդդիմախոսները և կամ քաղաքական հալածանքի ենթարկվածները` փորձելով ուշադրություն հրավիրել իրենց երկրում առկա խնդիրների և ապօրինությունների վրա:

Դուք այս ձևափոխությանը ևս մասնակցեցիք:

Վստահ եմ` ձեզանից շատերը ներկայացնում են հարուստ պատմական փորձ ունեցող ժողովուրդներ, ժողովուրդներ, որոնք բախվել են օկուպացիայի, բաժանման և անարդարության։ Դժվար է պատկերացնել, որ դուք կծափահարեիք նրանց, ովքեր ձեր սեփական պատմության մեջ նման էջերի պատճառ են դարձել։

Վստահ եմ, որ հիացումով ծափահարել եք Մակարիոս արքեպիսկոպոսին, Դիտրիխ Բոնհոֆերին, Դեզմունդ Թութու արքեպիսկոպոսին, Կարոլ Վոյտիլային` նույն ինքը երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապին, հոգևորականների, ովքեր պայքարել են արդարության և իրենց ժողովրդի ազատության և իրավունքների համար:

Նշեմ, որ ո՛չ ես և ո՛չ էլ իմ եղբայրները հավակնությունը չունենք համեմատվելու վերոնշյալ կարկառուն հոգևորականների հետ, սակայն իմ պայքարը եղել և մնում է ճշմարտության, արդարության, ազատության և հաշտության համար` պաշտպանելով իմ հայրենազրկված ժողովրդի իրավունքները` ընդդեմ ստի, կեղծիքի, ատելության, բռնության և հայրենահանձնման, հանուն ինքնիշխան և անկախ պետության` ընդդեմ կախվածության և արտաքին ճնշումների և թելադրանքների:

Ինչո՞ւ սկսեց մեր շարժումը

2024թ-ի մարտի 18-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Ոսկեպար և Կիրանց գյուղերում հանդիպելով տեղի բնակչությանը, շանտաժի և ահաբեկության լեզվով սպառնաց մարդկանց` նշելով, որ եթե այսպես կոչված սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ լինեն, պատճառ կդառնան պատերազմի մեկ շաբաթից կամ տասն օրից` փաստացի մարդկանց դնելով ծանր պատասխանատվության ներքո:

Մարդը, որ ի պաշտոնե կոչված էր պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունը, փաստորեն ինքն էր սպառնում այդ անվտանգությանը: Մինչդեռ դրանից 3 տարի առաջ` 2021թ-ին, նույն մարդը նույն ժողովրդին վստահեցնում էր, որ գյուղեր կամ տարածքներ հանձնելու հարց գոյություն չունի, իսկ նման հարցի ծագման դեպքում իր ձեռքը կկտրի, սակայն չի հանձնի:

Սա (2021թ-ը) նախընտրական շրջան էր` ակնհայտորեն քվեներ կորզելու խաբեությամբ ուղեկցվող:

            Իմիջիայլոց, սահմանազատման և սահմանագծման մասին ասված ոչինչ չկա ՔՊ նախընտրական արշավի ծրագրում: Եվ ընդամենը 3 տարի հետո քվե մուրացողը ահաբեկում էր իր ընտրողներին:

            Ի՞նչ էր մեր դիրքորոշումը

Այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցն ունի երկու շերտ` իրավական և բարոյական:

Իրավական. սահմանազատում և սահմանագծում պետք է իրականացվի բացառապես թե' ՀՀ ներքին  և թե' միջազգային օրենքների և սկզբունքների համաձայն և ո'չ ուժի սպառնալիքի ներքո:

Բարոյական. երկրի ղեկավարը չի կարող ստել, խաբել, սպառնալ և ահաբեկել իր ժողովրդին և սահմանազատում-սահմանագծումը պետք է հաստատվի արդարության սկզբունքով:

Հետևաբար`

ա. Սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի ընդհանուր խաղաղության փաթեթով, այսինքն` եթե այն միտված է խաղաղություն հաստատելուն, ապա այն պետք է ընդամենը մեկ բաղադրիչը լինի համապարփակ խաղաղության գործընթացի կամ փաստաթղթի` բոլոր իրավական չափանիշների հարգմամբ, արդարության սկզբունքի հաստատմամբ, երկկողմանի փոխզիջմամբ, Հայաստանից զավթված տարածքներից Ադրբեջանի դուրս գալով, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքով, հայ գերիների և պատանդների ազատությամբ և միջնորդների ու երաշխավորների առկայությամբ կամ ներգրավմամբ:

բ. Սահմանազատում-սահմանագծումը սկսել ոչ թե Տավուշից` 1990-ականների «վիճելի» տարածքներից, այլ 2021-24թթ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ տարածքներից:

գ. Սահմանազատում-սահմանագծումը չի կարող տեղի ունենալ միակողմանի կերպով (խոստացվել էր, որ Բերքաբեր գյուղին պատկանող 900հեկտար հողը, որը գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո, կվերադարձվի Հայաստանին: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ և չի էլ ունենալու):

դ. Սահմանազատում-սահմանագծումը ամբողջ ժողովրդի և պետության, ինչպես նաև միջպետական հարց է և ոչ սոսկ երկու-երեք գյուղերի բնակիչների պատասխանատվությունը, հետևաբար, հանցագործություն է տվյալ գյուղերի բնակիչների վրա բարդել ողջ պատասխանատվությունը:

            Հիմա այս բոլորը պահանջելը ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ հստակ մարդկային և քաղաքացիական պահանջ:

Հավելեմ նաև, որ մարդը (ՀՀ վարչապետը), ով 2022թ-ին պնդում էր, թե ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները (նշեմ, որ նման բան գոյություն չունի) 29800քկմ են, 2023թ-ին հանկարծ որոշեց, որ ՀՀ սահմանները 29743քկմ են: Փաստորեն, ընդամենը մեկ տարում ՀՀ «միջազգայնորեն ճանաչված սահմանները» փոխվեցին. ինչի՞ հիման վրա, ի՞նչ սկզբունքով, ո՞ր փաստաթղթով կամ քարտեզով: Արդյո՞ք նման մոտեցումը կարող է վստահություն ներշնչել սահմանազատման-սահմանագծման արդարության հանդեպ: Իսկ միգուցե քիչ ուշ պարզվի, որ ՀՀ սահմանները 29800քկմ՞ են ըստ նոր հայտնաբերված միջազգային ճանաչումի:

             Ո՞րն է եղել իշխանության արձագանքը

Նախ` տեղեկատվական հարձակում իրենց իսկ ստեղծած «ֆեյքերի ՊՈԱԿ» կոչված ֆեյքերի ֆաբրիկայի, սեփական լրատվամիջոցների միջոցով` մարդու արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով և զրպարտություններով, ատելության խոսքի տարածմամբ և սպառնալիքներով, ոստիկանության բիրտ ճնշումներով և ապօրինի ձերբակալություններով:

Իսկ 2024թ-ի հունիսի 12-ին Երևանի կենտրոնում խաղաղ ցուցարարներին ռմբակոծեցին արգելված Զարյա-3 ռումբերով` չխնայելով կանանց և երեխաներին: Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան, ենթարկվեցին ծեծի ու բռնության, հալածանքների և աշխատանքից զրկվելու սպառնալիքների, որ տևում է մինչև այսօր:

            Եվ այս ամենը տեղի է ունեցել ձեր լուռ համաձայնությամբ, որովհետև ձեզ համոզել են թե' գրավոր և թե' բանավոր կերպով, որ սա «ռուսական ծրագիր» է: Իսկ դուք էլ արդար մարդիկ եք և լուռ համոզվել եք, թեև եթե նույնիսկ ձեզ համոզող չլիներ, դուք կհամոզեիք կամ կինքնահամոզվեիք, քանի որ դա պահանջում է ձեր աշխարհաքաղաքական դիրքորոշումը և շահը և ոչ երբեք ճշմարտությունը կամ արդարությունը:

Ո՞րն էր ձեր արձագանքը

Այո, դուք լռեցիք և շարունակում եք լռել, երբ պատերազմ էր Արցախում, երբ ժողովուրդը պայքարում էր իր ազատ ապրելու իրավունքի համար: Կարծեմ` նման գաղափարների «կրողն ու քաջալերողն» եք: Թե՞ այս ժողովուրդը իրավունք չունի իրավունք ունենալ:

Դուք լռեցիք և շարունակում եք լռել, երբ Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման իր բնօրրանից, իր ղեկավարները հայտնվեցին ձեզ համար սիրելի և տնտեսապես շահավետ Բաքվի բռնապետի բանտերում` ենթարկվելով անմարդկային կտտանքների` բռնաբարված արդարադատությամբ:

Դուք լռում եք Արցախի ժողովրդի հայրենիք վերադարձի բնական իրավունքի մասին, Արցախի հայության մշակութային ժառանգության ոչնչացման մասին, բայց ծափահարում եք այս բոլորի համահեղինակին:

Լսած կլինեք «Վայ ձեզ, կեղծավորներ... կույր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս» (Մատթ. 23:23-24)

Հաջորդիվ պիտի լիներ կալանավորումը

            2025թ-ի հունիսի 25-ից ես և իմ 17 աջակիցներ, գրեթե մեկ տարվա «գաղտնալսումներից», հետապնդումներից, ճնշումներից և հալածանքներից հետո, գտնվում ենք կալանքի տակ` ակնհայտ կեղծ մեղադրանքներով և նենգափոխված, կեղծված այսպես կոչված «ապացույցներով»:

Սովետական բռնապետության ոճով աննախադեպ բռնաճնշումների է ենթարկվում Հայ Եկեղեցին` Ամենայն Հայոց Հայրապետը, բարձրաստիճան եկեղեցականները, ազգային բարերարը և բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն եղել ձեր ԺՈՂՈՎՐԴԱՎԱՌ-ի քմահաճույքի հետ և խոսել են արդարության և իրավունքի, ճշմարտության, սեփական ինքնության և արժեքների պաշտպանության մասին: Այս շարքում են պատգամավորներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, երիտասարդներ, կանայք և այլն, որոնք կալանքի տակ են և զանազան կեղծ քրեական վարույթներով սահմանափակումների ենթարկված:

Եվ այս ամենը դարձյալ ձեր լուռ համաձայնությամբ:

Արդեն գրեթե ինն ամիս է` շարունակվում է դատավարություն կոչված թատրոնը, ինն ամիս շարունակ այն ուղեկցվել է անմեղության կանխավարկածի խախտումներով տարբեր աստիճանի իշխանավորների կողմից, Հանրային Հեռուստատեսությունը դարձել է ատելություն ու զրպարտություն տարածող բացառիկ գործիք, Գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարը ակնհայտ զրպարտություն և կեղծիք են տարածում, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ չի ընդունում պաշտոնեական կեղծիքի հանցագործության մասին հաղորդումը, այսինքն` ամբողջ իրավական և իրավապահ համակարգը գործում է բացառապես մեկ մարդու հրահանգով և պարտադրանքով և այդ մեկ մարդը ձեր սիրելին է, որին ցավոք վաղը զոհելու եք և վաճառելու, քանի որ այլևս որպես անպետք գործիք ժամանակավրեպ է դառնալու:

Եվ այո', այս ամենը ձեր լուռ համաձայնությամբ է:

Վերջին խոսք

Այսուհանդերձ, ես պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջվի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ես կասկած անգամ չունեմ, որ վաղ թե ուշ իմ երկիրը ազատագրվելու է այս կապանքներից, ստորացումներից և նվաստացումներից, վերականգնելու է իր կյանքն ու ամբողջականությունը և այն ժամանակ դուք լուռ, սակայն ծափահարելու եք ձեր ամոթի համար:

Իսկ մեր ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ...

Կեցցե' ազատ, արդար և Աստվածապաշտ Հայաստանը

Կեցցե' ազատագրված Արցախը

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another