ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«ԱՄՆ-ն լուրջ նշաններ է տեսնում, որ հնարավոր է Իրանի հետ պայմանավորվածության հասնել, դրական արձագանք կա 15 կետից բաղկացած առաջարկին»,-նշել է նա։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը։
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանը պահանջել է, որ թշնամու ագրեսիան դադարեցվի, ստեղծվեն պատերազմը չկրկնվելու օբյեկտիվ պայմաններ, վնասների փոխհատուցում լինի, պատերազմի ավարտն իրականացվի բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության իրականացումը լինի Իրանի օրինական իրավունքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



