ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 27-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված վեց բալիստիկ հրթիռ եւ ինը անօդաչու թռչող սարք, նշվել է երկրի պաշտպանության նախարարության X սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«2026թ․ մարտի 27-ին ԱՄԷ ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված վեց բալիստիկ հրթիռ եւ ինը անօդաչու թռչող սարք»,- նշվել է հայտարարության մեջ։
Նախարարության թարմացված տեղեկատվության համաձայն՝ լարվածության սրման սկզբից ի վեր ԱՄԷ զինված ուժերը որսացել են ընդհանուր առմամբ 378 բալիստիկ, 15 թեւավոր հրթիռներ եւ 1 835 անօդաչու թռչող սարք։
Վերջին տվյալներով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են ԱՄԷ երկու զինծառայող եւ մեկ մարոկկոցի քաղաքացիական մասնագետ, որը պայմանագրով աշխատում էր զինված ուժերում։
Բացի այդ, հարվածների հետեւանքով զոհվել է ութ քաղաքացիական անձ՝ Բանգլադեշի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի եւ Պաղեստինի քաղաքացիներ։ Վիրավորվել է տարբեր ազգությունների ավելի քան 170 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ



