Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն Մարուքյան
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններին և սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ, կրկին վիճում են Ադրբեջանի հետ պատերազմի և խաղաղության թեմայով։ Իշխանությունները կոչ են անում աջակցել բարեփոխմանը և հրաժարվել «հարևանների հետ առճակատման տրամաբանությունից»։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը բոյկոտում է հանձնաժողովի նիստերը, կարծում է, որ նոր սահմանադրության ընդունման նախաձեռնությունը Բաքվի պահանջի իրականացումն է։
«Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ որի՝ մեր սահմանադրության տեքստում որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, այս թեման պետք է փակված լիներ։ Սակայն, քանի որ Ալիևը թեման չփակեց և շարունակեց պահանջել սահմանադրության փոփոխությունը, իսկ մեր իշխանությունները, ըստ էության, որպես Ալիևի հանձնարարությունների կատարողներ, շարունակեցին դրանք իրականացնել», — ասել է նա DW-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում նոր սահմանադրության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի ցանկացած արդյունք Հայաստանի համար լուրջ խնդիր կդառնա։
Մանրամասները կարդացեք DW-ի հոդվածում
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



