Յարոսլավլում գազի պայթյունից փլվել է բնակելի շենքի հինգ հարկը, կան զոհեր ու վիրավորներ
INTERNATIONAL NEWSՅարոսլավլում փետրվարի լույս 16-ի գիշերը գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Յարոսլավլի մարզի գլխավոր վարչությունը:
Պայթյունը տեղի Է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 4:20-ին Սուդոստրոիտելեյ փողոցի 25/9 շենքում: Պայթյունի հետեւանքով փլվել Է հինգհարկանի տան չորս մուտքերից մեկը: Այնտեղ գտնվում Էր տասը բնակարան: Ընդամենը տուժել Է 15 բնակարան, դրանցից հինգն ամբողջությամբ ավերվել են:
«Ինտերֆաքսի» տվյալներով՝ ընդամենը մուտքում բնակվում Է 40 մարդ: Փլվածքների տակ կարող Է գտնվել երեսունից ավելի մարդ:
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ զոհվել Է երեք մարդ, ինը բնակիչների տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում Է, որ կա հարեւան մուտքերի փլվելու վտանգ: Դրանց բնակիչները տարահանվել են:



