Առաջին հայացքից անմեղ թվացող լուսանկարների ստեղծման սարսափելի պատմությունը
LIFEԱյս ամեն մի լուսանկարի հետևում դրա ստեղծման յուրահատուկ պատմությունն է, հայտնում է Past.am-ը: Լուսանկարներում սովորաբար ֆիքսվում են ուրախ իրադարձությունները, սակայն ստեղծվում են նաև սարսափելի իրադարձությունների հետ առնչություն ունեցող լուսանկարներ:
Անգամ առաջին հայացքից անմեղ թվացող լուսանկարների կադրերի հետևում թաքնված է դրանց ստեղծման սարսափելի պատմությունը:
Ինքնահրկիզում

1963թ. հունիսի 11-ին բուդդիստ վանական Տխիտ Կուաանգ Դիկը իրականացրեց ինքնահրկիզման ակտ՝ ընդդեմ Հարավային Վիետնամի նախագահի բռնաճնշումների:
Ռուս տիեզերագնաց Վլադիմիր Կոմարովի աճյունը

Վլադիմիր Կոմարովի համար դեպի տիեզերք երկրորդ թռիչքը ճակատագրական եղավ:1967թ. ապրիլի 24-ին «Սոյուզ-1»-ի Երկիր վերադարձի ժամանակ պատիճի հիմնական պարաշյուտը չբացվեց: Երկրին հարվածի ժամանակ սարքը այրվեց:
Տիեզերագնացի աճյունամոխիրն ամփոփված է Կրեմլի պատի մեջ:
Գիշանգղը՝ մահացող աղջկա մոտ

1993թ. Սուդանում ՀԱՀ-ի ֆոտոթղթակից Քևին Քարտերը լուսանկարեց այս սարսափելի լուսանկարը: Ծնողները զբաղված էին մարդասիրական բեռ բերած ինքնաթիռով ու անուշադրության էին մատնել իրենց երեխային:
Այդ ժամանակ երեխային մոտացավ գիշատիչ թռչունը: Լուսանկարը Պուլիցտերյան մրցանակ բերեց լուսանկարչին, սակայն դրա հետ միասին նրան սկսեցին մեղադրել անմարդկայնության մեջ: Չկարողանալ դիմանալ հասարակության ճնշմանը՝ նա մրցանակն ստանալուց 3 ամիս անց ինքնասպան եղավ:
«Տերրա Նովա» արշավախմբի անդամները՝ Հարավային բևեռում

Սա հայտնի բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթի ու նրա թիմի վերջին լուսանկարն է: Հույս ունենալով դառնալ Հարավային բևեռն առաջինը բացահայտած մարդը՝ նա մի քանի սխալ հաշվարկ թույլ տվեց ու բևեռից վերադառնալիս արշավախմբի բոլոր անդամները զոհվեցին Անտարկտիդայի սառույցներում:
Սակայն գիտնականից առաջ ճակատագրի հեգնանքով Հարավային բևեռ էր հասել նորվեգացի Ռուալ Ամունդսենը:
Կամիկաձեների խումբը

Առաջին հայացքից սովորական լուսանկար է: «Կամիկաձեների դպրոցի» 17-ամյա կապրալ Յուկիո Արակին, ով ձեռքում բռնել է շան ձագ, հաջորդ օրը իրականացրեց իր առաջին ու վերջին թռիչքը:
Բուդդիստ վանականը՝ հուղարկավորության արարողությանը

2011թ. Չինաստանի կայարաններից մեկում հայտնաբերվեց տղամարդու մարմին: Երկար ժամանակ մարդիկ մտածում էին, թե տղամարդը պարզապես հանգստանում է: Սպասասրահում հոգևորականը իրականացրեց հատուկ ծես՝ ճանապարհելով հանգուցյալին այն աշխարհ:
Համակենտրոնացման ճամբարից աղջիկը նկարում է իր «տունը»

Լուսանկարը արված է 1948 թվականին մանկատանը, որտեղ վերականգնողական կուրս էին անցնում համակենտրոնացման ճամբարի փոքրիկ բանտարկյալերը:
Աղջիկը պետք է նկարեր իր տունը, սակայն Թերեզան նկարեց փշալարերի կծիկ:
Կայծակի հարված

Լուսանկարում երկու եղբայրներ են՝ Կալիֆոռնիայի սեքվոյայի ազգային պարկում: Լուսանկարվելուց հետո նրանց հարվածեց կայծակը: Ողջ մնաց միայն Մայքլը՝ լուսանկարում աջից: Նրա քույրն ու եղբայրը մահացան:



