Իրանը հայտարարել է Օմանի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավի վրա հարձակման մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցող նավին Օմանի Սալալա նավահանգստում։ Այս մասին հայտնել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին՝ փոխանցում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նավահանգիստը գտնվում է Իրանի ափերից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա։
Զոլֆաղարիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 28-ի վաղ առավոտյան, և թիրախում եղել է «ամերիկյան ագրեսոր բանակի աջակցող նավը»։ Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայում գտնվող «Prince Sultan» ռազմաբազայի վրա հարվածի արդյունքում ոչնչացված ամերիկյան օդային լիցքավորող ինքնաթիռների թիվը հասել է երկուսի։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր նաև Դուբայում ամերիկյան զինվորականների ապաստարանների վրա հասցված հարվածների մասին՝ նշելով, որ գործողությունները իրականացվել են անօդաչու սարքերի միջոցով։
Հետևեք մեզ՝ այստեղ



