Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի ափերի մոտ մահացել է 22 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո, նավակն ուղեւորվում էր Եվրոպա, տեղեկացրել է հունական ափային պահպանությունը, հաղորդել է AFP-ն։
Ուրբաթ օրը Եվրոպական սահմանային գործակալության նավը փրկել է քսանվեց մարդու, այդ թվում՝ մեկ կնոջ եւ մեկ երեխայի։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Կրետե կղզու Հերակլիոն քաղաքի հիվանդանոց։
Միգրանտներ տեղափոխող նավակը մարտի 21-ին մեկնել է Լիբիայի արեւելքում գտնվող Թոբրուկ նավահանգստից, հաղորդել է AFP-ն՝ հղում կատարելով ափային պահպանության ներկայացուցչին։ Ափային պահպանության տվյալներով՝ միգրանտների մահվան պատճառը վատ եղանակն ու սննդի եւ ջրի պակասն են եղել։
Նավն ի վերջո կանգնեցվել է Իերապետրա քաղաքից (Կրետեի հարավային ափ) 53 ծովային մղոն հեռավորության վրա։ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ Հարավային Սուդանից երկու տղամարդ՝ 19 եւ 22 տարեկան, ձերբակալվել են մարդկանց առեւտրի կասկածանքով։
Հունաստանը, Իտալիայի հետ միասին, Միջերկրական ծովով մեծ թվով անօրինական միգրանտներ է ընդունում, որոնք հաճախ գալիս են մոտակա Թուրքիայից եւ Հյուսիսային Աֆրիկայից։
Հետևեք մեզ՝ այստեղ



