Պեդրին որոշել է չհեռանալ «Բարսելոնայից»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել իր ֆուտբոլային կարիերան։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, 23-ամյա ֆուտբոլիստն իր գործակալին տեղեկացրել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից։
Ավելի վաղ մամուլում աղմկահարույց լուրեր էին շրջանառվում այն մասին, որ իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Նշենք, որ նախորդ տարվա հունվարին Պեդրին կատալոնական ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ իսպանացի աստղի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ



