Ֆիցոն սպառնացել է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շաբաթօրյա ուղերձում խստորեն քննադատել է Եվրոպական հանձնաժողովին (ԵՀ) և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է Ta3-ը։
Պատճառը «Դրուժբա» խողովակաշարով ռուսաստանյան նավթի տարանցման շարունակվող դադարեցումն է, ինչը վարչապետն անվանել է սլովակյան շահերին միտումնավոր վնաս հասցնել։ Ֆիցոն նաև նշել է, որ Բրյուսելի դիրքորոշման պատճառով Սլովակիան կարող է վերանայել իր աջակցությունը Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներին։
Ըստ Սլովակիայի վարչապետի, Ուկրաինայի նախագահը դադարեցրել է նավթի մատակարարումը՝ պատճառաբանելով, թե խողովակաշարը վնասված է։ «Գազի տարանցման դադարեցումից հետո սա արդեն Զելենսկու երկրորդ բացահայտ թշնամական և տնտեսապես վնասակար քայլն է Սլովակիայի դեմ։ Եվրոպական հանձնաժողովը ոչինչ չի արել Ուկրաինայի նախագահին որևէ քայլ ձեռնարկել ստիպելու համար»,- ասել է Ֆիցոն։
Նա նաև քննադատել է Եվրոպական հանձնաժողովին «երկակի ստանդարտների» համար, քանի որ, ըստ նրա, այն Ուկրաինայի շահերը վեր է դասում ԵՄ անդամ պետությունների շահերից։ Նա նշել է, որ մինչ Սլովակիան Բրյուսելից «սպառնալից նամակ» է ստացել վառելիքի ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների համար, Զելենսկին ստացել է «սիրով ու ըմբռնմամբ լի նամակներ»։
«Եթե Եվրոպական հանձնաժողովը մտադիր է շարունակել գործել նույն կերպ և Ուկրաինայի շահերը վեր դասել Սլովակիայի շահերից, ապա պետք է մոռանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին մեր աջակցության կամ Ուկրաինայի՝ ԵՄ-ին շուտափույթ անդամակցելուն մեր օգնության մասին»,- ասել է Ֆիցոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



