Աղոթք պահպանության համար
LIFEՄարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:
Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
Սուրբ Ներսես Շնորհալի
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



