Ջորջ Բուշ Կրտսերն առաջին անգամ մասնակցել Է իր եղբոր՝ Ջեբի ընտրարշավին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն առաջին անգամ անմիջական մասնակցություն Է ունեցել իր եղբոր՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի նախընտրական արշավին, որը ձգտում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախկին նախագահը Կոլումբիա քաղաքում մասնակցել Է նախընտրական հանրահավաքին, որտեղ հանդիպել Է վետերանների «Ամերիկյան լեգեոն» կազմակերպության անդամների հետ, իսկ այնուհետեւ մեկնել Է Չառլստոն՝ հանրահավաքի:
ԱՄՆ-ի նախկին նախագահն իր եղբորն աջակցելու համար նախընտրական արշավ Է մտել փետրվարի 20-ին Հարավային Կարոլինայում կայանալիք նախնական ընտրություններից գրեթե մեկ շաբաթ առաջ:
Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին Նյու Հեմփշիրի նահանգում կայացած նախնական ընտրությունների նախօրեին Ջեբ Բուշի ընրարշավին մասնակցել Է նրա 90-ամյա մայրը՝ Բարբարան, երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



