«Բարսելոնան» ներկայումս լավագույն թիմն է Եվրոպայում․ Էդդի Հաու
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն գովեստի խոսքեր է հնչեցրել «Բարսելոնայի» հասցեին՝ բարձր գնահատելով կատալոնացիների խաղամակարդակը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «կաչաղակները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում երկու խաղերի արդյունքում (1-1, 2-7) զիջել էին կատալոնացիներին և լքել եվրագավաթային մրցաշարը:
«Ներկայումս սա լավագույն թիմն է Եվրոպայում, հնարավոր է՝ նույնիսկ ողջ աշխարհում։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ թիմ այդքան գերիշխող դիրք ունենա մեր նկատմամբ: Թող վիրավորական չհնչի, բայց նույնիսկ Պրեմիեր լիգայի ակումբներն այդպիսին չեն. «Բարսելոնան» բոլորովին այլ մակարդակի վրա է»,- անգլիացի մասնագետի խոսքերն է մեջբերում մամուլը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլը» վաստակած 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Առաջիկա տուրում Էդդի Հաուի գլխավորած թիմը արտագնա խաղում ուժերը կչափի «Քրիստալ Փելասի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



