Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի երկու խաղաղապահ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկու խաղաղապահ զոհվել է երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ, հաղորդում է CNN-ը։
UNIFIL-ը հայտնել է, որ ևս երկու խաղաղապահ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Առաքելությունը սա անվանել է իր անձնակազմի հետ կապված երկրորդ մահացու միջադեպը վերջին 24 ժամվա ընթացքում։
Ըստ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի՝ զոհված խաղաղապահներն Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։
Առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Հայտարարության մեջ չի նշվում, թե հատկապես ով է մեղավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



