«Եվրասիա-Հայաստան»՝ գարնանային ջերմություն Երևանի սրտում
SOCIETYՄարտի 8-ին «Եվրասիա-Հայաստան»-ը՝ համագործակցելով Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի հետ, Երևանի կենտրոնում իրականացրեց տոնական նախաձեռնություն՝ քաղաքաբնակներին նվիրելով գարնան խորհրդանիշը՝ կակաչներ։ Չնայած ամպամած եղանակին, քաղաքի փողոցները լցվեցին լույսով ու ժպիտներով, իսկ մթնոլորտը դարձավ իսկապես տոնական։
Կանանց և աղջիկներին հանձնվեցին ծաղիկներ և բացիկներ՝ ջերմ բարեմաղթանքներով։ Այս ուշադրության նշանը հիշեցրեց, որ տոնը ոչ միայն օրացույցի ամսաթիվ է, այլև հնարավորություն՝ կիսվելու ջերմությամբ ու հոգատարությամբ։ Շատերը սկզբում զարմանում էին, սակայն մի պահ անց նրանց դեմքերը լուսավորվում էին անկեղծ ժպիտներով։ Հենց այդ զգացմունքների համար էլ նախաձեռնությունը կյանքի կոչվեց։
«Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ նույնիսկ փոքրիկ ուշադրության նշանը կարող է փոխել ամբողջ օրվա տրամադրությունը։ Կակաչը գարնան և նորացման խորհրդանիշն է, և մենք ուրախ ենք, որ կարողացանք մարդկանց նվիրել մի փոքրիկ բաժին ուրախություն ու ջերմություն», — նշեց «Եվրասիա-Հայաստան»-ի ներկայացուցիչը։
Մասնակցի խոսքը. «Կարծում էի , որ այս բարի ավանդույթը այլևս չկա, բայց երբ ստացա ծաղիկն ու բացիկը, շատ հաճելի էր։ Նման պահերը հիշեցնում են, որ մեր շուրջը միշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կիսվել բարությամբ», — իր տպավորությամբ կիսվեց Երևանի բնակչուհիներից մեկը։
«Եվրասիա-Հայաստան»-ը շարունակում է ստեղծել առիթներ բարի հանդիպումների և անկեղծ զգացմունքների համար՝ ամրապնդելով վստահության և փոխըմբռնման մթնոլորտը հասարակության մեջ։ Կազմակերպիչները վստահ են, որ նույնիսկ ամպամած օրը հնարավոր է նվիրել գարուն, և հենց նման նախաձեռնություններն են, որ քաղաքը դարձնում են ավելի լուսավոր, իսկ կյանքը՝ ավելի ջերմ։
«Եվրասիա» ԻՀԿ-ն՝ միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը մասնավոր միջոցներով իրականացնում է մարդասիրական նախագծեր՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիան» աջակցում է սոցիալապես կարևոր նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտների ծրագրեր։ Գլխավոր ուղղություններից մեկն է դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների աջակցությունը։ Ծրագրերից են՝ կրթական դասընթացներ, փոխանակումներ, պրակտիկաներ խոշոր պետական ընկերություններում, մեդիադպրոց։



