Հրազդան կիրճի վերափոխման նախագիծը․ լուսանկարներ
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Kamertoon» ընկերությունը ներկայացրել է Հրազդան կիրճի վերափոխման լայնածավալ հայեցակարգ։ Նախագիծը նախատեսում է ստեղծել շուրջ 10 կիլոմետր երկարությամբ բնական-քաղաքային այգի՝ TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից տարածքից մինչև Երևանյան լիճ։
Ընկերությունն արդեն սկսել է նախնական աշխատանքները։ Նախապատրաստական փուլի շրջանակում «Kamertoon»-ը մեկնարկել է Մաշտոց–Պարոնյան խաչմերուկի ստորգետնյա անցումի հիմնանորոգումը, որը հանդիսանում է դեպի Հրազդանի կիրճ տանող հիմնական մուտքերից մեկը։
«Hrazdan Nature Park» հայեցակարգն արդեն ներկայացվել է Հայաստանի վարչապետին և Երևանի քաղաքապետին։ Սպասվում է իշխանությունների որոշումը՝ ծրագրի հաջորդ փուլերին անցնելու համար։ Նախագծի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար։
Նախագիծը մշակվել է «Proforma» ճարտարապետական բյուրոյի կողմից։
Հիմնական գոտիները՝
Երեք կամուրջների այգի․ ակվեդուկի, Հաղթանակի կամրջի և Կարմիր կամրջի միավորում մեկ միասնական հետիոտնային երթուղու մեջ։
Սպորտային և մշակութային կլաստերներ․ թենիսի և փադելի խաղահրապարակներ, ժայռերի երկայնքով մշակութային արահետ և «Odeon» ամֆիթատրոն։
Hrazdan Baths․ հանրային լողավազանների համակարգ, որը վերականգնում է ջրի մոտ հանգստի մշակույթը։
Իրականացման փուլերը՝
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



