Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1848 - Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

1888 - ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։

1896 - ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1909 - ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։

1913 - ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։

1921 - բոլ շևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։

1990 - հիմնադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

1999 - Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրից։

2007- Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա. Ղուկասյանը վիրավորվել է:

2001 - արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի՝ «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ՝ 1915-1923 թվականներին սպանելով մեկուկես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, որն ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

2013 - առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

2014 - Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։

2015 - Կիպրոսն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

2016 - Ապրիլ յան քառօրյա պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։

2017 - Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018 - Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:

2020 - կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:

2022 - վախճանվել է պոլսահայ հայտնի գյուղագիր Մկրտիչ Մարկոսյանը («Մեր այդ կողմերը», «Գյավուրների թաղը», «Մարկոսին ասա՝ որտեղի՞ց ես», «Տիգրիսի ափից»):

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 47 - Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ և մեկնաբանել իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։ 742 - ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը՝ Կառլոս Մեծը։

1453- Մեհմեդ 2-րդն սկսել է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։

1586 - ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 - ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին՝ Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։

1725 - ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1785 - վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1791 - վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։

1794 - ֆրանսիական Կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։

1801 - Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։

1805 - ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ, հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1840 - ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։

1872 -վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։

1912 - «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք գնահատվել են գերազանց։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։

1958 - ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ՈւիչինտոՖոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որն ունեցել է 450 կմ /ժամ արագություն։

1982 - սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։

1996 - Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման պայմանագիր։

2005 - վախճանվել է Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս 2-րդը։

2014 - Ավստրալիայի Գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է հնարավորությունը, որ մարդն իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.