Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ․ կինը գումարը տերմինալներից է փոխանցել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 25-ին 35-ամյա մի կին խարդախության վերաբերյալ հաղորդում է տվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Ըստ հաղորդման՝ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ նրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Կինը նաև նշել է, որ գումարները փոխանցել է Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող վճարային տերմինալներից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Նոր Նորքի համայնքային ոստիկաններն անցան գործի։ Նրանք արագ պարզեցին, որ սոցիալական հարթակներում որպես փաստաբան հանդես եկող անձը Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ է, 24 տարեկան երիտասարդ։
Մարտի 27-ին երիտասարդը հայտնաբերվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանեց արարքն ու վերականգնեց կնոջը պատճառած վնասը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



