Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Խաչատուր Սուքիասայանի ընտանիքը. լուսանկարներ

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքը։

խխ

Խաչատուր Սուքիասյանը ծնվել է 1961 թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։saribek-001

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։12647513_1571532279836068_1290877440752839058_n

1985 թ. – ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1992-1994 թթ. – աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։

suqiasyan

1996 թ. – ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

 

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։

Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Sukiasyan_Khachatur

Քաղաքական գործունեություն.

1999 թ. – Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։
2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։
2009 թ. – հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

Խաչատուր Սուքիասյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։

կին

Խաչատուր Սուքիասյանը`կնոջ հետ

Սուքիասյանների ընտանիքում չորս եղբայր են եւ մեկ քույր։ Խաչատուր Սուքիասյանը եղբայրներից ավագն է։ Սուքիասյանների հայրը` երջանկահիշատակ հայտնի գործարար Ալբերտ Սուքիասյանը, ծնվել է Երեւանում, իսկ մայրը ծնվել է Բաթումիում։

Ալբերտ Սուքիասյանը հայտնի էր «Գրզո» մականվամբ։ «Ես, մեծ եղբայրս եւ քույր տանը տիֆով պառկած էինք, Աստծո հույսին էինք։ Այդ ժամանակ տանը կով եւ ձի ունեինք։ Կաթնամերքը մեզ օգնում էր։ Մի օր հորեղբայրս եկավ մեզ տեսության, ես արդեն տանը ման էի գալիս, շուռ եկավ հորս ասաց. «Ազիզ, նայի այս լակոտին, ոնց որ մեր գյուղի գրզոն լինի», տանն էլ յոթ երեխա, երբ ուզում էին մեկին գժվացնեին, դա էին ասում, այդպիսով այդ մականունը  դուրս եկավ փողոց»,- մի առիթով պատմել է երջանկահիշատակ Ալբերտ Սուքիասյանը։

d4db909937c904ebbd0e52dcde7f9608-472x265

Ալբերտ Սուքիասյանը

«Հայրս խիստ էր մեր նկատմամբ։ Ավանդական հայկական ընտանիք է։ Եղբայրներով շատ կապված ենք իրար հետ, երբ բացակայում ենք երկրից, շատ ենք կարոտում իրար։ Մենք ապրում ենք նույն շենքում ու նույն բնակարանում։Դա մեր հոր կամքն էր»,- պատմում է Խաչատուր Սուքիասյանը։

suqiasyannerաա

Սուքիասյան եղբայրները նաեւ բիզնես գործընկերներ են. հյուրանոցային, առեւտրային համալիրներ, «Սիլ պլազա», սննդի կետեր, հագուստի խանութ, կահույքի, հյութերի արտադրամաս, բանկ. այս ամենը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։

սիլproduct_2589867_3120814123229_5

Եղբայրները ղեկավարում են նաեւ բարեգործական հիմնադրամը. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարբերաբար իրականացվում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր, այդ թվում` սոցիալական եւ կրթական` հիմնադրամին տարեկան հատկացված բյուջեի շրջանակներում: Ավանդույթ են դարձել նաեւ ամանորյա բարեգործական ծրագրերը:

910A89C9-FF0D-4AA4-8EED-E12943D490E9_w640_r1_s

033withkid

Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայր Սարիբեկ Սուքիասյանը նշում է, որ ընտանիքի հաջողության գրավականը աշխատասիրությունն է.

«Հաջողության առաջին պայմանը ձգտումն է` անձամբ հարթելու սեփական ուղին: Պարտադիր է կրթություն ստանալ, հստակեցնել` ուր ես ուզում գնալ: Ինքնազարգացմամբ է պետք զբաղվել, մշտապես շփվել տարբեր մարդկանց հետ: Եթե դու հասարակության մեջ ընդունված չլինես, ուրեմն դատապարտված ես անհաջողության: “Երբևէ ժողովրդին հակառակ չգնալ”. սա իմ հոր ամենակարևոր պատվիրաններից մեկն է, որին մենք եղբայրներով չենք դադարում հետևել»,- ասում է նա։

khachatur_1

Խաչատուր Սուքիասյանը վախենում է տգետից, հավատում Աստծուն, իսկ  իր թույլ եւ ուժեղ կողմն է համարում բարությունը։ «Այն միաժամանակ ուժեղացնում ու թուլացնում է»,- ասում է նա։

Ներկայացնում ենք Սուքիասյանների ընտանեկան լուսանկարները.

1530595_562025477208112_726696856_n10689558_683980995012559_4767134644978613531_n

11229895_924564624287527_8612553798756698528_n

IMG_2829IMG_2227assssssdsnnmswusuqiasimage

xx

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders