Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հայաստանը, Սփյուռքը, Եկեղեցին Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված չէ, չնայած նա հրապարակային իր բոլոր ելույթներում հակառակն է պնդում։ Անգամ գործընկեր-պետությունները, այս դեպքում՝ ՌԴ նախագահն է հիշեցնում, թե ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ «Կյանքի ու մահու կռիվ է տալիս իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Կյանքի ու մահու կռիվ են տալիս իրենց ֆիզիկական գոյության համար, նաև իրենց իշխանավարման շարունակականությունը ապահովելու համար։ Այն ամենը, ինչ սկսվել է դեռևս 2018 թվականին, ծրագրավորված է եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, իհարկե, ոչ առանց Իսրայելի մասնակցության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ընդգծում է՝ միջազգային ադեկվատ դերակատարություն կա՝ ի պաշտպանություն մեզ։ «Բայց, օրինակ՝ ինչպես վերջին հանդիպման ժամանակ շատ նուրբ, դիվանագիտորեն նշեց ՌԴ նախագահը, հասկանալի է, որ այլ պետություններ չեն կարող իրականացնել այն գործընթացը, որը կոնկրետ Հայաստանի իշխանություններինն է, այն է՝ իր բնակչության, ժողովրդի ուղիղ պաշտպանությունը։ Տեսանք, թե ինչ կատարվեց, երբ 2023 թվականին Հայաստանի իշխանությունը հրաժարվեց առնվազն 120 հազար մարդու ուղիղ պաշտպանությունից։ Արցախում լինելով՝ շատ լավ հասկանում էինք, որ ռուս խաղաղապահների դերակատարությունը հասել է նվազագույնի։ Չէին թաքցնում՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստը հանգեցրել է նրան, որ իրենք փաստացի Հայաստանի իշխանությունների ձեռամբ ինչ-որ անհասկանալի գործընթաց էին իրականացնում Ադրբեջանի տարածքում։ Դա արդեն ձևակերպել էր Հայաստանի ղեկավարը, ոչ թե ռուսական կողմը կամ ռուս խաղաղապահները։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի մոտ ոչ ադեկվատ պահվածքով լուծում էր Հայաստանի ներքին խնդիրը, գնաց այդ ծայրահեղ քայլին՝ հասկանալով, որ լուրջ քննադատության է արժանանալու ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ դրա սահմաններից դուրս, բայց իր համար առավել կարևոր էր լուծել այդ ներքին խնդիրը, որովհետև առջևում ընտրություններ են, և իր հստակ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ նա պետք է կատարի, պետք է շարունակի իշխանավարել։ Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են, որ Հայաստանում հունիսի 7-ին ընտրվի այս վարչախումբը՝ իրենց հետագա ծրագրերն իրականացնելու նպատակով, այն է՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական զավթում։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության նախագահի դիտարկումները մեզ համար անսովոր էին, կարծում եմ՝ ամբողջ միջազգային հանրության համար, որովհետև հանրային հանդիպումների ժամանակ մամուլի ներկայությամբ միշտ ոչինչ չասող երկխոսություն ենք տեսնում։ Որքան էլ փորձ արվեց դա համեմել դիվանագիտական նուրբ լեզվով, միևնույնն է, րոպեների ընթացքում այդտեղ քաղաքական էքսկուրս կատարվեց դեպի անցյալ, փաստվեց ներկան, այնուհետև կանխատեսումներ նախանշվեցին ապագայի վերաբերյալ։ Ցավոք, այս ամենն ինձ հիշեցրեց 2014 թվականը, երբ նույն խոսույթով Ռուսաստանը զգուշացնում էր նաև Ուկրաինային։ Չեմ ասում, որ Ռուսաստանը նույն պահվածքը կունենա, բայց սա զգուշացում էր Հայաստանի Հանրապետությանը, որ քաղաքական ուղեծիրը շատ սխալ է, և դա տանում է Հայաստանի կործանմանը։ Ակնհայտ է, որ կործանման հստակ դերակատարությունն իրենց վրա վերցրել են Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, ինչու չէ, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ այստեղ ոչ թե հատուկ ուղղությունն ունենալով Հայաստանի ոչնչացումը, այլ կոնկրետ իրենց շահերն իրենց առջև ունենալով։ Այս քաոսի մեջ մեզ մտցրել է այդ անձը։ Այսօր որևէ բանակցային գործընթացում չլինելով, ինչն ակնհայտ տեսնում ենք (կապ չունի վազվզելը, այս կամ այն ղեկավարի առաջ խոնարհվելը), հստակ հավատարմությունը տրված է Թուրքիային ու Ադրբեջանին, որը նա կյանքի և մահու գնով պետք է կատարի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող այս աշխարհում Ադրբեջանը ևս ունի այն մտավախությունը, որ անիվը կարող է լրիվ այլ ուղղությամբ պտտվել և 2020, 2022, 2023 թվականներին Հայաստանում և Արցախում իր գրանցած «հաջողությունները» կարող են առոչինչ դառնալ։ «Այո՛, աշխարհակարգը ձևափոխվում է, աշխարհը նոր տեսք է ստանում, և աշխարհի նոր տեսք ստանալու հարցում նախադեպ էր Արցախն այնքանով, որ, ցավոք, քաղաքական, դիվանագիտական գործընթացների մեջ գերակա դարձավ զենքի միջոցով ուժի կիրառումը և հարցեր կարգավորելը։ Մի պահ այդ բալանսը խախտվեց, երբ իրավունքի ուժին գերակա դարձավ ուժի կիրառումը, պատերազմը։ Արցախը նախադեպ դարձավ։ Դրանից հետո բավականին լուրջ իրադարձությունների ականատես եղանք ամբողջ աշխարհում։ Հիմա գլոբալ առումով Իրանն է։ Տեսնում ենք, որ նույն մեթոդով ոչ թե մեկ երկրի հարձակում է Իրանի վրա, այլ խառնված են համարյա բոլոր այն դերակատարները, որոնք դերակատարություն ունեին նաև Արցախի հարցում։ Աշխարհը, գերտերությունները, այլ պետությունները, որոնք այսօր աշխարհի ձևափոխման մեջ նաև դերակատարություն ունեն, տեսնում են այդ վտանգը, գիտեն, որ նոր աշխարհակարգ ձևավորելիս պետք է գերակա լինի իրավունքի ուժը։ Այս ամենը ամենալավը հասկանում է Ադրբեջանը։ Նա այդ հաշվարկներն արել է մինչ Հայաստանում այս մարդկանց իշխանության բերելը, որովհետև գիտեր՝ կարճ ժամանակահատվածում պետք է հասցնի լուծել իր առջև դրած բոլոր խնդիրները։ Իսկ հիմա, երբ, կարծես, ձևավորվում է նոր աշխարհակարգը, Ադրբեջանը առավել ևս հասկանում է, որ շատ կարճ ժամանակ ունի։ Զուգահեռ Թուրքիան հասկանում է, որ այն պլանները, ծրագրերը, որոնք գոնե մեկ դար ինքն իր առջև դրել է, հիմա ամենապատեհ ու ամենահարմար ժամանակն է իրագործելու, որովհետև նման իշխանություններ այլևս, հավանաբար, չեն լինի Հայաստանում։ Նա պետք է իր հարցերը լուծի իր նպատակների մասով։ Ու այս պարագայում շտապում են, ինչն ակնհայտ է թե՛ իրենց գործողություններում, թե՛ խոսույթում։ Լսում ենք Ադրբեջանի բռնապետի նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում խոսում են բացառապես խաղաղության մասին, իրենք խոսում են Հայաստանը զավթելու մասին՝ իրենց պատկերացրած խաղաղության շրջանակներում։ Ի դեպ, խաղաղություն բառը հորինված բառ է։ Նույն հաջողությամբ կարող էին այդ գործընթացի անունը դնել, օրինակ՝ փոշեկուլ, ծառ, մեքենա և այլն։ Դրել են խաղաղություն, որպեսզի դա նաև մոլորեցնի ու ազդեցություն ունենա երկու ժողովուրդների վրա։ Երբ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի դատավճիռները հրապարակվեցին, Ադրբեջանում ցնծում էին։ Այնտեղ պաշտոնական մամուլը տարբեր պաշտոնյաների մեկնաբանություններով տվեց հետևյալ ուղերձը Հայաստանի իշխանություններին, որ Ադրբեջանում հաստատվել է արդարություն օրենքի ուժով, արդարության հաստատման հաջորդ արարը պետք է տեղի ունենա արդեն Հայաստանում, և Ադրբեջանին դրա համար պետք է լինելու ընդամենը մեկ տարի ժամանակ։ Նկարագրում էին նաև, թե դա ինչպես է տեղի ունենալու։ Հունիսի 7-ի ընտրություններում պետք է հաղթի իշխող ուժը, որը միանշանակ փոխելու է Սահմանադրությունը։ Իրենց ձևակերպումներն այլ են, բայց հիմնական ասելիքն այն է, որ նոր Սահմանադրությունը որևէ շանս չի թողնելու, որպեսզի հետագայում կարողանանք սպասարկել մեր ազգային օրակարգը։ Կապ չունի, թե դա որ ուղղությունն է՝ Արցախն է, Հայաստանն է, մեր ազգային նպատակներն ու երազանքներն են, Ցեղասպանության հարցը։ Երբ խոսում են Սահմանադրության փոփոխության մասին՝ որպես գլխավոր պահանջ, հասկանում ես, որ իրենք, ըստ էության, ապամոնտաժում են Հայաստանը։ Հանելով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից՝ գալու է մի ժամանակահատված, որտեղ ուղղակի Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենալու։ Այո, կլինի տարածք, որը Հայաստան է կոչվում, տարածք, որտեղ հայեր են ապրում։ Բայց նման տարածքում ազատ են իրենց բոլոր պահանջները դնելու նրանք, որոնք առնվազն 6 տարի շարունակ հաղթում են Հայաստանի իշխանություններին։ Հասկանում ենք, որ առաջին իսկ խնդիրը առաջանալու է Սյունիքում՝ Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունները սկսելու պահից: Ուստի, հասկանալի է, որ հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու ոչ թե լավ կամ վատ, այլ ադրբեջանական կամ հայկական իշխանություններ ունենալու համար»,-հավելում է պատգամավորը։

Զրույցի վերջում անդրադառնում ենք ընտրություններից առաջ Փաշինյանի հերթական քայլերից մեկին, այն է՝ հանդիպում-քննարկումներ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Այս ամենը սկսվեց, երբ սկսեցինք հանդիպումներ անցկացնել մեր հայրենակիցների հետ։ Ամեն բնակավայրում փորձում ենք հանդիպում կազմակերպել 60-70 արցախցու հետ, որպեսզի կարողանանք վերհանել ոչ թե նեղ անձնական, այլ ընդհանուր խնդիրները, լսենք նաև արցախցիների առաջարկած լուծումները։

Սա ունի մեկ նպատակ. եթե գալիք ընտրություններից հետո ունենալու ենք ազգային իշխանություն, նա պետք է իր առջև հստակ ձևակերպած ունենա արցախցիների պահանջները, և դա ներկայացնելու ենք մենք։

Սա սկսեց անհանգստացնել իշխանությանը, ինչի դրսևորումները տարբեր ձևերով տեսել ենք, բայց չենք բարձրաձայնել. ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողանում գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն։ Արդեն հինգ հանդիպում ունեցել էինք, բարձրաձայնել խնդիրների մասին, փոքրիկ սոցհարցման արդյունքներ էինք ներկայացրել, իրենք կազմակերպեցին այդ բեմականացումը։ Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում նաև մարդիկ էին, ովքեր վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ։ Մեր հանդիպումների ժամանակ արցախցիները փաստում են՝ սոցիալական ծանրագույն վիճակում են, բայց դա մանր խնդիր են համարում այս մեծ խնդիրների մեջ։ Նրանք մեզանից մի պահանջ ունեն՝ ամեն բան անել, որպեսզի մեր իրավունքների պաշտպանությունը տեղի ունենա առ մինչև վերադարձ Արցախ։ Ըստ մեր հարցումների, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին։ Այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Իսկ այն մեկ տոկոսի պարագայում միանշանակ չէ, որ ընտրելու են այս իշխանությունը, այդ մի տոկոսի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցելու ընտրություններին։ Լինելով քաղաքական բոլոր գործընթացների առանցքում՝ ընտրությունների նախաշեմին փորձում եմ ինձ պահել զուսպ, չներգրավվել որևէ թիմում։ Սա ունի մեկ նպատակ, որպեսզի ի դեմս ինձ, նման պահվածք ունեցողների, արցախցիները ունենան ընկալում, որ այս պարագայում պառակտվելու որևէ իրավունք չունենք, և որևէ քաղաքական ուժ իրավունք չունի պառակտել արցախցիներին, և որևէ ուժ, անկախ իր նպատակներից, ցույց տա, որ արցախցիներն իր հետ են։ Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արցախի մեր հայրենակիցները, մեջքով շրջված լինելով այս իշխանություններին, գնան դեպի ազգային իշխանությունները։ Այստեղ շատ կարևոր է լինելու, թե ինչպիսի դիրքորոշում են ունենալու ազգային ուժերը արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Պետք է տեսնենք հստակ նպատակները, ռազմավարությունը, քայլերը։ Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia