Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արման Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 68-ամյա Սերգեյ Դ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Volkswagen»-ը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Մինչ պարեկների ժամանումը «Toyota»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների հորդորով դրանք դրել են տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ



