Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ը պայմանավորվեցին չավելացնել նավթի արդյունահանումը
ECONOMICSՌուսաստանը եւ ՕՊԷՔ-ը պայմանավորվել են նավթի արդյունահանման մակարդակը պահպանել հունվարի 11-ի մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քատարի Էներգետիկայի նախարարության ներկայացուցչին, որտեղ կայացել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ կարելի մասնակիցների հանդիպումը:
Սաուդյան Արաբիայի նավթի ու հանքապաշարների նախարար Ալի ան Նուայմին նշել Է, որ թագավորությունը համաձայնել Է չավելացնել նավթի արդյունահանումը շուկայում դրա ավելցուկի պատճառով: Այդ մասին հաղորդել Է Rambler News Service-ը՝ հղում անելով Bloomberg-ի տվյալներին:
Փետրվարի 16-ին ավելի վաղ Brent տեսակի նավթը թանկացել Էր բարելի դիմաց մինչեւ 35,5 դոլար: ՕՊԷՔ-ի եւ Ռուսաստանի պայմանավորվածության վերաբերյալ տեղեկություններից հետո այն սկսել Է Էժանանալ. Երեւանի ժամանկով ժամը 13:20-ի դրությամբ դրա արժեքը նվազել Է մինչեւ 34,04 դոլար: