Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները
SOCIETYԶբոսաշրջային նոր հնարավորություններ և հետաքրքիր բացահայտումներ հայկական շուկայի համար։ Երևանում կայացել է Hot Tours և Open Greece ընկերությունների համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նորությունները։
2011 թվականից սկսած Hot Tours-ը հետևողականորեն զարգացնում է հունական ուղղությունը՝ այն դարձնելով հայ զբոսաշրջիկների ամենասիրված և պահանջված ուղղություններից մեկը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նոր առաջարկներ, մշակութային և ժամանցային ծրագրերի ընդլայնումներ, սպորտային և գաստրոնոմիկ առաջարկներ, որոնք ստեղծում են ժամանակակից և պահանջված հանգստի նոր չափանիշներ։
Միջոցառման հիմնական նպատակն էր հայկական զբոսաշրջային շուկային ներկայացնել արդիական տեղեկատվություն, ստեղծել նոր համագործակցության հնարավորություններ և բացահայտել Հունաստանի ու Կիպրոսի առաջարկների առավելությունները՝ որպես առողջ, բազմազան և վառ փորձառություններով լի հանգստի ուղղություններ։



