Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 4-ին, ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



