Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Լիտանի գետի վրա գտնվող երկու կամուրջ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիտանի գետի վրայով անցնող երկու կամուրջների՝ Արևմտյան Բեքաա շրջանի Մաշգարա և Սուխմուր քաղաքների մոտ, հաղորդում է «Ալ-Մարկազիան»։ Արդյունքում, հարավային Լիբանանը Բեքաա հովտի հետ կապող ճանապարհային կառույցները շարքից դուրս են եկել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) խոսնակ Ավիխայ Էդրին հայտարարել էր, որ Լիտանի գետի վրայով անցնող կամուրջները ոչնչացնելու գործողությունը իրականացվում է՝ շիական «Հեզբոլլահ» աշխարհազորին լրացուցիչ ուժերի և զենքի փոխանցումը կանխելու համար։
Նա զգուշացրել էր X շրջանի տեղի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին և կոչ արել նրանց շարժվել դեպի հյուսիս՝ Զահրանի գետ։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դուք պետք է զերծ մնաք հարավային ուղղությամբ ցանկացած շարժումից, որը կարող է վտանգել ձեր կյանքը», - հայտարարել է խոսնակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



