Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը»,- գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը:
Հիշեցենք, որ ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:
Հետևեք մեզ՝ այստեղ



