Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցորենով բեռնված «Վոլգո-Բալտ» տիպի բեռնանավ է խորտակվել Ազովի ծովում։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, կան անհետ կորածներ։ Անձնակազմի մի մասին հաջողվել է դուրս գալ նավից և հասնել Խերսոնի ափ։ Առաջին օգնությունը ցուցաբերել են տեղացիները՝ դիմավորելով անձնակազմին և մինչ ծառայությունների ժամանումը օգնելով ափին։
«Ափին հայտնաբերվել է անձնակազմի 9 անդամ՝ ՌԴ քաղաքացիներ։ Մեկ մարդ՝ ծնված 1991 թվականին (նավապետի ավագ օգնական), մահացել է: Անձնակազմի ևս երկու անդամների գտնվելու վայրը անհայտ է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



