Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին՝ Նորամարգի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Կարեն Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Ալեքսանդր Բ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



