Թուրքական գավառներից մեկում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Շըրնաքի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելք է հայտարարվել «անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու, տեղադրված պայթուցիկները չեզոքացնելու, ինչպես նաև բնակչության կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով»: Արգելքը, որը կգործի փետրվարի 16-ից, տեղի ժամանակով 23:00-ից, կպահպանվի մինչև նահանգապետարանի կողմից այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության տարածումը:
Այս պահին Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքը գործում է Շըրնաքի Ջիզրե և Սուր գավառներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



