Մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-103» տիպի ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, երկփողանի կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ, սվին-դանակ և զինվորական պարագաներ։
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։
Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Մեղրիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից տարածքում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



