«Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է․ Մարկուս Բաբել
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Մարկուս Բաբելը խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալին»՝ մեղադրելով իսպանական գրանդին ոչ սպորտային պահվածքի և մեծամտության մեջ։
««Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է, և հիանալի կլիներ, եթե հենց «Բավարիան» դուրս գար հաջորդ փուլ: Վերջին տարիներին «Ռեալի» վարքագիծն, իմ կարծիքով, լիովին ոչ սպորտային է և ոչ մի աղերս չունի արդար խաղի (fair play) սկզբունքների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նրանք իրենց բոլորից վեր են դասում և կարծում են, որ մնացածից լավն են: Դա ինձ իսկապես հունից հանում է և ստիպում ատել նրանց։
«Բավարիան» երբեք չէր բոյկոտի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը միայն այն պատճառով, որ իր ֆուտբոլիստը չի արժանացել մրցանակին: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորի նկատմամբ: Ես «Ռեալի» պահվածքը պարզապես զզվելի եմ համարում»,- Բաբելի խոսքերն է մեջբերում Sky 90 հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի` ապրիլի 7-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի (1/4) առաջին դիմակայության շրջանակում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



