18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի է
POLITICSԱվարտվում է 18 արդարների գործով նախնական դատալսումների փուլը: Շուտով կհարցաքննվեն վկաները, կզննվեն մյուս ապացույցները: Սակայն բազմաթիվ հարցեր կան «ապացույցների» վավերականության վերաբերյալ.
- Արդյո՞ք օրինական է եղել Բագրատ Սրբազանի կեցավայրի գաղտնալսումը
- Ինչո՞ւ գաղտնալսումների գրեթե կեսը չի լսվում: Հնարավո՞ր է` միտումնավոր ջնջվել են մեղադրյալների անմեղությունը ապացուցող հատվածները
- Ինչո՞ւ չի կատարվել որևէ փորձաքննություն` նույնականացնելու համար գաղտնալսումներում խոսող անձանց ինքնությունը, ինչպես նաև ձեռագրաբանական քննություն` պարզելու գրավոր «ապացույցների» պատկանելությունը
Բայց նույնիսկ առանց վերոնշյալների պաշտպանական կողմը բավականաչափ ապացույցներ ունի` փաստելու, որ Բագրատ արք. Գալստանյանն ու աջակիցները ահաբեկչություն և իշխանության զավթում չեն կազմակերպել:
Սպասենք հետագա զարգացումներին...
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):



