Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ

INTERVIEW

Տարոն Նավասարդյանը կայուն զարգացման փորձառու մասնագետ է հանքարդյունաբերության ոլորտում, ներկայումս զբաղեցնում է Կայուն զարգացման տնօրենի տեղակալի պաշտոնը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։  Ունի Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան և բազմամյա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի կառավարման, աշխատանքի անվտանգության և ESG ռազմավարությունների մշակման ու իրականացման ոլորտներում։

Իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ԱԱԱ մենեջերի, բնապահպանական նախագծերի ղեկավարի և բնապահպանական վերահսկողի պաշտոններ՝ ներգրավված լինելով խոշոր արդյունաբերական և հանքարդյունաբերական նախագծերում։

Մասնակցել է միջազգային վերապատրաստումների և ծրագրերի, այդ թվում՝ Cambridge Institute for Sustainability Leadership ծրագրին, ինչը նպաստել է ժամանակակից կայուն զարգացման գործիքների և մոտեցումների կիրառմանը։

Առանձնանում է ռազմավարական մտածողությամբ, բարձր պատասխանատվությամբ և կազմակերպության կայուն զարգացման արդյունավետ կառավարման կարողություններով։

- Պարոն Նավասարդյան, նախ ճշտենք՝ Կենսաբազմազանության ոլորտի պահպանման կամ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների կարևորությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության առաջնահերթությունների շարքում

- «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համար կենսաբազմազանության պահպանումը և ընդհանրապես բնապահպանական պատասխանատու կառավարումը հանդիսանում են կայուն զարգացման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Մեզ համար սա միայն օրենսդրական պահանջների կատարման հարց չէ, այլ նաև երկարաժամկետ պատասխանատու բիզնես վարելու սկզբունքային մոտեցում։

Հաշվի առնելով, որ ընկերությունը գործում է էկոլոգիական տեսանկյունից զգայուն տարածաշրջանում, մենք կարևորում ենք արտադրական գործունեության և բնական միջավայրի պահպանության միջև հավասարակշռության ապահովումը։

Այդ պատճառով հատկապես վերջին տարիներին բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը ներառվել են ընկերության կառավարման, գնահատման և հաշվետվողականության համակարգերում։

- Ի՞նչ կոնկրետ խնդիրներ է դրել իր առջև «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ի՞նչ արդյունքներ է գրանցել 2021 թվականից ի վեր:

- 2021-2022 թվականներից ի վեր ընկերությունն իր առջև դրել է մի շարք կարևոր խնդիրներ՝

  • համակարգել բնապահպանական կառավարումը միջազգային լավագույն փորձին համապատասխան,
  • բարելավել մոնիթորինգի և տվյալների հավաքման մեխանիզմները,
  • իրականացնել կենսաբազմազանության և էկոհամակարգերի ավելի խորքային ուսումնասիրություններ,
  • բարձրացնել հաշվետվողականությունը հանրության և շահագրգիռ կողմերի առջև և այլն:

Այս ուղղություններով վերջին տարիներին գրանցվել են մի շարք արդյունքներ։ Ընկերությունն արդեն մի քանի տարի հրապարակում է կայուն զարգացման տարեկան զեկույցներ, նախորդ տարի իրականացրել է կենսաբազմազանության ուսումնասիրություն միջազգային չափորոշիչներին համապատասխան, իսկ ներկայումս առաջին անգամ պատրաստում է նաև TNFD հաշվետվություն, ինչը կարևոր քայլ է կենսաբազմազանության հետ կապված ռիսկերի և ազդեցությունների բացահայտման, գնահատման ու կառավարման ուղղությամբ։

- Կենսաբազմազանության կամ բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները չափելու կամ գնահատելու համակարգը (և ոչ միայն կոմբինատում):

- Կենսաբազմազանության և բնապահպանական աշխատանքի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն այն դեպքում, երբ առկա են հստակ ցուցանիշներ, համադրելի տվյալներ և ժամանակային կտրվածքով վերլուծություն։ Մեր ընկերությունում այս ուղղությամբ կիրառվում է մի քանի շերտից բաղկացած մոտեցում՝

  • դաշտային ուսումնասիրություններ և բազային գնահատումներ,
  • պարբերական մոնիթորինգ,
  • լաբորատոր և գործիքային վերահսկողություն,
  • միջազգային խորհրդատուների ներգրավմամբ գնահատումներ,
  • կայուն զարգացման հաշվետվությունների միջոցով բացահայտում և հանրայնացում։

Ընդհանուր առմամբ՝ ոլորտի գնահատման համակարգը Հայաստանում դեռ զարգացման փուլում է, սակայն մասնավոր հատվածում արդեն ձևավորվում է մի մոտեցում, որի հիմքում ոչ միայն ազդեցությունների արձանագրումն է, այլև դրանց կանխարգելումը, մեղմացումը և վերականգնողական միջոցառումների արդյունավետության չափումը։

- Ոլորտի կառավարման ի՞նչ համակարգ է ներդրված «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ում:

- Ընկերությունում ներդրված է բազմաբաղադրիչ կառավարման համակարգ, որի շրջանակում բնապահպանական և կենսաբազմազանության հարցերը դիտարկվում են ոչ թե մեկուսացված, այլ ընդհանուր կայուն զարգացման և ռիսկերի կառավարման տրամաբանության մեջ։

Այս համակարգը ներառում է՝

  • բնապահպանական կառավարման ներքին ընթացակարգեր,
  • մոնիթորինգի և հաշվետվության մեխանիզմներ,
  • արտադրական և բնապահպանական ստորաբաժանումների փոխգործակցություն,
  • արտաքին մասնագիտական կազմակերպությունների ներգրավում,
  • ղեկավարության մակարդակով վերահսկողություն և որոշումների ընդունում։

Վերջին շրջանում նաև առավել համակարգված կերպով ինտեգրվում են բնության հետ կապված ռիսկերի բացահայտման և կառավարման մոտեցումները, այդ թվում՝ TNFD շրջանակի միջոցով։

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora