Իրանի հարավ-արևմուտքում ԱԹՍ է կործանվել․ յոթամյա աղջիկ է զոհվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հարավ-արևմուտքում կործանված անօդաչու թռչող սարք է կործանվել, որի հետևանքով՝ յոթամյա աղջիկը կյանքին սպառնացող վնասվածքներ է ստացել, գրում է SNN-ը։
Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Շուշտար քաղաքի մոտակայքում։ Անօդաչու թռչող սարքը խփվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Աղջկանից բացի՝ նրա ընտանիքի մի քանի անդամներ վիրավորվել են դրա բեկորների ընկնելու հետևանքով։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարձակման ենթարկվեցին Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը։ Հարվածներից մեկը հասավ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրին. նա մահացավ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ավիաբազաներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



